Լուսինե Հովհաննիսյան. Մի օր խոհանոցում, երբ արդեն «անկախ» էի

Արդեն մի տարի ինձ թվում է` ես անկախացել եմ: Անկախացել եմ երկրի հանդեպ կարոտից, Երևանի պատկերների հանդեպ հուզականությունից, մանկության բակի, դպրոցի, ծնողների հիմնարկների, կինոթատրոնների ու մնացած քանդված շենքերի հանդեպ գիժ սարքող տխրությունից: Ես ինձ չեմ ճանաչում, ես անկախացել էի նշված բոլոր կապերից: Երկրի հանդեպ իմ կպչուն-սևեռուն վիճակն անցնում է: Ես այդպես զգացի: Մարդը չի կարող սիրել մի բան, որն անընդհատ անարգվում է, չի կարող կարոտախտ ունենալ մի բանի հանդեպ, որը ջարդում են, ու ցավ ապրողների մեծ մասը լուռ է: Մարդը չի կարող պարբերաբար մասնակցել կանխավ վաճառված քվեարկությանը ու մնալ հուսառատ: Մարդը ավարտվում է: Կամ՝ սկսում ապրել միայն իր համար: Եթե երկրի կառավար մարդիկ սովորեցնում են, որ մարդու կյանքի ժամանակը կարճ է, ու պետք է ստեղծես քո բարեկեցությունը՝ ինտելեկտուալ լինես, թե՝ թեթև գրագետ՝ դու սկսում ես մտածել ստեղծված իրավիճակում դրա ճշտության մասին: Ամաչում ես քեզնից, բայց շատ չես ամաչում, որովհետև դեռ ընդամենը մտածել ես, որ միգուցե դա՞ է խելամիտը խելագարության համաճարակի մեջ: Չէ որ մարդն իրավունք ունի չուզելու լսել հուզառատ սուտը` բարեհաջող տեղավորված տիկնանց ու պարոնների: Մարդը նույնիսկ իրավունք ունի չուզել լսելու հարավային Ֆրանսիայից կամ արևաշող Իտալիայից Հայաստան եկած հայի հիացմունքը` այս մեկ կտոր հողակտորով, որտեղ վաղը ուսանողը վարձը վճարել չկարողանալու համար դուրս է մնալու ԲՈՒՀ-ից, իսկ հռնդյունով հարստացած թեթև գրագետ մեկի զավակը անվերապահ գերազանց է վաստակելու, որ հարաբերությունները չփչանան: Մարդը համապետական ստից կենսաբանական հոգնածության իրավունք ունի: Հուսալու ու գեղեցիկը պաթոսելու մարդու կարողությունը սպառվում է: Ու ինձ թվում է` ես անկախացել եմ: Վերջապես անկախացել եմ: Ես կախված չեմ կարոտից, սենտիմենտից, պաթոսից, կապվածությունից: Ես անկախ եմ: Ես հոգնել եմ իմ այն ծանոթների հետ շփվելուց ու ժպտալուց, ում անազնվության մոտավոր կամ մանրամասն դրվագները պատիվ ունեմ իմանալու: Ես հոգնել եմ չիմանալու ձև անելուց: Ես անկախ եմ: Ես ուզում եմ անսուտ, ազնիվ միջավայր: Մարդն իրավունք ունի այլևս չկարողանալ տեսնելու իրենից գրագիտությամբ ցածր իրեն ղեկավարողներին: Ու այս «այլևս»-ից հետո գալիս է անկախության նոր տեսակը: Դու փակվում ես քո հարազատների ու մտերիմների մեջ, դեռ մտքում, բայց արդեն մտածում ես՝ ինչու ես ազնիվ ապրել, եթե ազնիվ չապրեիր՝ լավ կապրեիր, բայց եթե լավ ապրեիր՝ չէիր կարողանա փակվել հարազատներիդ մեջ, ինչ-որ մեկին պարտք պիտի լինեիր ու պիտի ծառայեիր, ու փակվում ես հարազատներիդ մեջ, բայց հուսահատ: Դու հասկանում ես, որ անկախացել ես, էլ կախվածություն չունես ճռռացող հին դռներից, որոնք արդեն չկան, մանկության հացի խանութից, հիմնից, հաղթած շախմատիստներին դիմավորելու համար էլ չես գնա վեց ժամ սառչելու, ընտրությունների օրերին հանգիստ կարող ես մնալ տանը, այնինչ հանուն արդար ընտրության պարզվում է` պատրաստ ես եղել մեռնել: Ես համարյա շնորհավորելու էի ինքս ինձ իմ անկախանալու առթիվ: Բայց այսպիսի պարզունակ մի բան պատահեց. աղջիկս բուհ ընդունվելու համար Հայ ժողովրդի պատմություն էր պարապում: Պարապում էր ինքնամոռաց` պահանջելով ավելի լուրջ գրքեր, ավելի լավ աղբյուրներ, համեմատելով ու գտնելով անհամաձայնությունները, պատմիչների հետ վիճելով, մի խոսքով՝ խորացած: Այդ աղջիկը շոր, կոշիկ, պայուսակ, երգ, փարթի, ուրախություն, Ամերիկայի համալսարաններում սովորել երազող ժամանակակից ուրախ աղջիկ է: Ու մի օր` երեկոյան, խոհանոցում ես գործ եմ անում, ինքն իր Հայ ժողովրդի պատմությունն է կարդում, հերթական անկման մասին, պետության կործանման, դավաճանության, նախարարների պառակտման, անպետություն ազգերի ու, բարձր մտքերի չտրամադրող խոհանոցային մթնոլորտում, թեյնիկի, բաժակի, ալյուրի բացված տուփի արանքում շատ լուրջ դեմքով ասում է. «Ինչ լավ ա, որ պետություն ունենք: Չէ, դուք չեք հասկանում, թե ինչ լավ ա, որ պետություն ունենք: Ինչքան կարգին բան ա, որ պետություն ունենք: Լիքը ազգ չունի պետություն: Թեկուզ վատ պետություն, բայց քարտեզի վրա երկիր ունես, որ գնաս դուրս, ասենք սովորելու, հարցնեն` որտեղից ես, կարող ես քարտեզի վրա ցույց տալ քո տեղը: Չէ, բայց ինչ լավ ա, որ պետություն ունենք, երանի բոլորը զգային, թե ինչ լավ ա, որ պետություն ունենք»: Ես կամաչեի այս մասին գրել, եթե դրա մեջ պաթոս լիներ մի գրամ: Դա իր հայտնագործած բանն էր: Դա ասում էր մի աղջիկ, որը կարող է ուշանալ առաջին ժամից, որովհետև վերնաշապիկի ու կոշիկի քուղերի գույնը «չի բռնում իրար հետ»: Դա ասում էր մեկը, ով ծնվել է 2000 թ-ին, ում խելքը գնում է հոսանքին հակառակ գնալու համար: Ես ամաչեցի իմ «անկախության» մտքից: Ու որոշեցի այդ մասին գոնե իր մոտ երբևէ չխոսել: Ինքը պետություն է ուզում: Ես գիտեմ, որ լավ վերնաշապիկներ, կոշիկներ, պայուսակներ, կրթություն ինքը կունենա, ես իրեն մաղթում եմ, որ միշտ պետություն ունենա, այն, որի իմաստը հասկացավ մի ցուրտ երեկո, մեր խոհանոցում, բացված ալյուրի տուփի, եռացող թեյնիկի ու բոլորովին պետական մտքերի չտրամադրող մթնոլորտում : Լուսինե Հովհաննիսյան Hetq.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am