Նոր մանրամասներ Վերնիսաժի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի առողջական վիճակից

Lurer.com-ը գրում է.Երևանում սեպտեմբերի 14-ի կեսօրին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին հայտնել է  «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Բժիշկը Վահագն Աբգարյանի առողջական վիճակը դրական գնահատեց. նրա կյանքին վտանգ չի սպառնում, հետվիրահատական բարդություններ չկան. «Շատ լավ է, իրեն շատ լավ է զգում: Արդեն քայլում է, շարժվում է, ձեռքն աշխատեցնում է: Ամեն ինչն ինքը տարավ այնպես, ինչպես մենք կանխատեսում էինք: Դրան նպաստեց նաև այն, որ վիրահատութույնը կատարվեց ժամանակին. նման դեպքերում հետվիրահատական ընթացքը լինում է շատ ավելի հեշտ և՛ բժշկի, և՛ հիվանդի համար: Անդրադառնալով հարցին, թե Վահագն Աբգարյանը ե՞րբ դուրս կգրվի հիվանդանոցից, Կուրղինյանը նշեց, որ երկուշաբթի օրվանից սկսելու ենք կարերը հանել, ընթացքը ցույց կտա, թե երբ դուրս կգրեն, սակայն ընդգծեց, որ հաջորդ շաբաթվա մեջ հաստատ դուրս կգրվի հիվանդանոցից: Ինչպես նշեց բժիշկը՝ Վահագն Աբգարյանի անվտանգությունը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Նշենք, որ Վահագն Աբգարյանը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաև աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am