Էս անբարոյականներին ճանապարհելու մի ճանապարհ կա․ Ռուբեն Հակոբյան (video)
Երևանի ավագանու ընտրությունները միջոց են, որ կարողանանք հասնել ամբողջական իշխանափոխության, հստակ էր, որ քանի այս վարչախումբն է իշխանության, որևէ դրական քայլ, այդ թվում Երևանում ակնկալել, միամտություն կլինի:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է, ավելի ճիշտ ասած Նիկոլ Փաշինյանը, այդ թեկնածուն շատ նիկոլ է: Նրանց միակ լծակը, որ այսօր ունեն, վարչական ռեսուրսն է, դրա փաստերը շատ են»,-ասաց նա:
