Փաշինյանի աջակիցը հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա․ նրան սպառնացել են (video)

Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Լրագրող Hripsime Jebejyan-ը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել լրագրող Ani Gevorgyan-ի վրա:

Ըստ լրագրողի, հարձակվողը նույն անձն է, ով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո սոցցանցային իր էջում տեղադրել է լրագրողի լուսանկարը և հասցեական սպառնացել հանդիպելու դեպքում մարմնական վնասվածքներ հասցնել:

Հռիփսիմե Ջեբեջյանն այդ առթիվ դիմել է իրավապահ մարմիններին: Իրավապահ մարմինները, բնականաբար, այս ընթացքում որևէ քայլ չեն ձեռնարկել կանխելու ենթադրյալ հանցագործության իրականություն դառնալը:

Եվ ահա, այսօր, Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձը փորձել է կյանքի կոչել իր սպառնալիքները:

Դատելով փաստից, որ Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տվող լրագրողներին սպառնացողները մասնակցում են իշխանական թեկնածուի քարոզարշավին, կարող ենք հիմնավոր կերպով ենթադրել, որ լրագրողների դեմ անգամ ֆիզիկական հաշվեհարդներների կոչերով արշավներն ուղորդվում են հենց իշխող ուժի կողմից:

Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում լրագրողներին:

Պատրաստ եմ օգնել ցանկացած հարցում»,- գրել է նա:

դիտվել է 1015 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am