Պիտի ցույց տանք՝ ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում Հադրութի հրապարակում մարդկանց․ Արծվիկ Մինասյան (video)

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախագծով նախատեսվում է Հայաստանում «բոլոր դեպքերում» արգելել մահապատիժը, չնայած, ավելի վաղ մասնագետները նշել են, որ Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, և Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը:

Կարծիք հայտնելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դրական համարեց հետագայում միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվութան ենթարկելու առումով.

«Ի լուր աշխարհի մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, հայտարարենք, որ նաև տեսագրություններով է ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը գնդակահարում Հադրութի հրապարակում մարդկանց, թե ինչպես են տարբեր տեղերում գնդակահարում մարդկանց, թե ինչպես է «բանակ» կոչված ադրբեջանական խուժանը թե՛ քաղաքացիական անձանց, և թե՛ նաև արդեն անպաշտպան զինվորների նկատմամբ իրականացնում մահապատիժ, սրանք նաև արձանագրումներ են և մենք պետք է մեզ ու միջազգային հանրության համար հետագայում դառնան Ալիևի և նրա վարչակազմի, այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարավոություն, թեև Ադրբեջանը դեռևս չի վավերացրել այս արձանագրությունը և հավանաբար առաջիկայում չի էլ վավերացնելու , բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ իր լուր աշխարհի արձանագրելով մարդատյաց, մարդակեր ռեժիմի հետ, այո՛, մահապատժի վերացման փաստը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 981 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am