Ռուբինյանն էլի իր ստախոսական «էշը քշեց»

Հայաստանի ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող, հայտնի ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, բառացիորեն օրերս պնդում էր, թե հայ-ռուսական հարաբերություններն ուղղակի հրաշալի են, եթե ոչ՝ աննման: Նա դա հայտարարեց 5 օր առաջ, Հանրայինի եթերից, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում: Ռուբեն Ռուբինյանը բառացի ասաց հետևյալը. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու կարիք չկա, որովհետև դրանք խաթարված չեն...»:

Չէ, հասկանալի է, որ երդվյալ նիկոլականների պարագայում, ինչպիսին է ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, սուտը, ստախոսությունը, կեղծիքն ու կեղծումը կենսակերպ են, աշխարհընկալում, միգուցե՝ կրեդո ու նույնիսկ՝ կարմա: Բայց Ռուբեն Ռուբինյանի ասածն այնպիսի՜ սուտ էր, որ նույնիսկ Պետրոս Ղազարյանը չդիմացավ ու արձագանքեց. «Ո՞նց՝ «խաթարված չեն»: Էլ խաթարվելը ո՞նց ա լինում»:

Ռուբինյանն էլի իր ստախոսական «էշը քշեց», թե՝ ինքը համաձայն չի այդ թեզի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները խաթարված են, ընդամենը կան ինչ-ինչ «անհամաձայնություններ», բլա-բլա-բլա...:

Դե, եթե ըստ Ռուբինյանի՝ հարաբերությունները խաթարված չեն, ուրեմն՝ հրաշալի են ու աննման:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի տվյալ ներկայացուցչի մեջբերված հայտարարությունը հետևողականորեն հերքելու եկան իր շեֆի ու այլ աստիճանավոր ՔՊ-ականների հետևողական ջանքերն ու հայտարարությունները, որոնք ուղղակիորեն միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, եթե ոչ՝ խզելուն: «Վերջին կաթիլը» եղավ Աննա Հակոբյանի դեմարշային այցը Կիև և Ուկրաինա անձամբ «մարդասիրական օգնություն» տանելը:

Կարճ կապենք: Դա ըստ արժանվույն գնահատվեց Ռուսաստանի կողմից: Եվ նախօրեին ՌԴ ԱԳՆ կանչվեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու նրան բողոքի նոտա է փոխանցվել, մասնավորապես առ այն, որ.

«...Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ​​ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը»։

Եվ սա դեռ ամենը չէ, Ալեն Սիմոնյանի կողմից Մարիա Զախարովայի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններն էլ են, իհարկե հիշատակել: Բայց այստեղ էականը դա չէ:

Էականը այն է, որ Ադրբեջանը, հասկանալի է, Թուրքիայի ներգրավմամբ, բացահայտորեն ռազմական լայնածավալ ագրեսիա են ձեռնարկում Հայաստանի դեմ: Այնքան բացահայտ, որ Ադրբեջանը նույնիսկ չի քողարկում զինուժի ու ռազմատեխնիկայի կուտակումները Հայաստանի սահմանների մոտ: Եվ, ահա, այդ ամենի խորապատկերում Հայաստանի իշխանություն հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավորները միտումնավոր անում են ամեն ինչ, կաշվից դուրս են գալիս ուղղակի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փչացնելու, գործնականում՝ Հայաստանը թշնամական սպասվող ագրեսիայի պայմաններում մենակ թողնելու համար: Անում են մի բան, որը կարող է ձեռնտու լինել միայն թուրքական ու ադրբեջանական կառավարող շրջանակներին, գործնականում՝ սպասարկում են ադրբեջանաթուրքական շահերը:

Եվ Ռուբեն Ռուբինյանն էլ այդ սպասարկու «ատամնանիվներից» մեկն է:

Ստեփան Հասրաթյան

zham.am

դիտվել է 1497 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am