Դատավորից ինքնաբացարկ են պահանջում. ակտիվիստները զայրացած են

Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դիմաց երեկ շարունակվում էր  «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած բողոքի ցույցը ՝ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի: Դատարանի դիմաց հավաքվել է մոտ 30 քաղաքացիական ակտիվիստ, որոնք պահանջում են ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին և  կոչ են անում երիտասարդներին միանալ իրենց: Դատարանի դիմաց բազմաթիվ ոստիկաններ կան, լարված մթնոլորտ է: Ակտիվիստների ձեռքին զանազան գրություններով պաստառներ են՝ «Ազատագրենք երկիրը ներքին թշնամուց», «Կազմակերպված ժողովուրդն ամենազոր է», «Քաղաքական հետապնդումները դադարեցրեք», նրանց ձեռքին նաեւ Գեւորգ Սաֆարյանի ու Հայկ Կյուրեղյանի լուսանկարով պաստառներ են: Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Մեզ համար տարօրինակ էր մի քանի հանգամանքներ, ինչո՞ւ է գործը քննվում Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, եթե ենթադրյալ հանցագործությունը քննվել է Կենտրոնի դատարանում, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը եւս քննվել է Կենտրոնում, հարց ուղղեցինք դատավորին, մնաց անպատասխան: Բացի այդ՝ հարց ուղղեցինք դատավորին, ով քննել է հարյուրավոր միջնորդություններ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքը երկարացնելու մասին, հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է մի դեպք, երբ մերժել է քննիչի միջնորդությունը, այս հարցին դատարանը նույնպես պատասխան չունի, չկա մի գործ, որ դատավորը մերժի քննիչի միջնորդությունը: Հարցրեցինք, թե ինչու է դռնփակ դատական նիստը, պետք է հիմնավորում լինի դրա համար, այս հարցին նույնպես չպատասխանեցին: Մենք համարում ենք, որ դատավորը անաչառ չէ եւ քննչական մարմիների նկատմամբ ունի վերաբերմունք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Սաֆարյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը: Այժմ դատարանը քննում է Գեւորգ Սաֆարյանի փաստաբանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Գեւորգ Սաֆարյանը հացադուլ էր հայտարարել, նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, հայտարարել էր, թե վերջինիս նկատմամբ իրականացվում է ահաբեկչություն քրեածին տարրերի ձեռքով: Աստղիկ Ավագյան 12784414_842447762547266_425774997_n

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am