«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 11-ին մեկնարկելու է Ազգային ժողովի նոր նստաշրջանը։ Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որոնք մեծամասնությունը կառավարության հեղինակած նախագծերն են եւ հիմնականում նոր են, քննարկվելու են առաջինից երկրորդ ընթերցում ռեժիմով։
Իհարկե, հաջորդ շաբաթ կրկին շարունակվելու է Երեւանի ավագանու քարոզարշավը, սակայն ՔՊ խմբակցության պատգամավորներին ասվել է, որ պետք է մասնակցել նիստերի աշխատանքներին։ Խոսքը հատկապես չորեքշաբթի օրվա մասին է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության անդամների հետ խորհրդարանում լինի եւ պատասխանի պատգամավորների հարցերին։ Վերջինիս վաղուց խորհրդարանում չեն տեսել, եւ հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդեն պարզ է, թե ինչ հարցեր են հնչելու այդ օրը։
Առհասարակ, սպասելի է, որ օրակարգից շեղումներ կլինեն, եւ քննարկումներ կծավալվեն հենց սահմանային իրավիճակի, անվտանգային հարցերի եւ հայկական երկու հանրապետությունների գլխին կախված վտանգների շուրջ։ Ընդդիմության հետ բախումները, իհարկե, անխուսափելի կլինեն»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը