Հրաչյա Հարությունյանին ստորացնում են ու տանջում. հարազատները ահազանգում են

«Հրաչյայի վիճակը սարսափելի է: Նրան առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում: Նաև ասել են մեկ միլիոն 200 հազար գումար պետք է մուծես: Ինչ-որ նման պահանջ կա: Ես խնդրում եմ մի հատ գրեք, որ Արդարադատության նախարարությունը զբաղվինրանով: Խոստացան, որ տեղափոխության հարց կլուծեն, բայց ոչ մի բան չարեցին: Անուշադրության է մատնված, չի դիմանում արդեն»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Ռուաստանում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը գնալով բարդանում է: Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝  ինքը բժշկական թղթեր է ուղարկել է բանտի պետին, որտեղ նշված է, որ փեսան վիրահատության կարիք ունի: «Իր հետ շատ վատ են վերաբերում, սարսափելի վատ: Այսօր զանգել է կնոջը ու ասել, որ 10-15 օրով փակում են ու անասունի նման են վերաբերվում: Հրաչը կարծում է, որ իրեն ուզում են այդ ձևով սպանել: Այսօր էլ պետք է առանձնացնեին: Խեղճ մարդը փրկվելու հույս չունի»,-ընդգծեց Մարտիրոսյանը: Վիկտոր Մարտիրոսյանը նկատեց, որ ամբողջ ընտանիքով անհանգիստ են, քանի որ Հայաստանի իշխանությունները «լքել են» իրենց քաղաքացուն: «Ինքն անգամ չի կարողանում շարժվել, ասում են սիմուլյանտություն ես անում  է»,-ասաց Վիկտոր Մարտիրոսյանը: Նա խնդրեց նշել, որ  ինքը մեկ անգամ չէ, որ դիմել է արդարադատության նախարարություն. «Մի քանի անգամ դիմել եմ, ոչ մի բան չեն անում, ստում են,  բայց ոչ մի հարց էլ չեն լուծում: Տեղափոխելու հարցն էլ արդեն անհայտ է: Հերիք է էլի ստելով մեզ չարչարեն»: Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը հարազատների փոխանցմամբ՝  ողնաշարի ճողվածք (գրիժա) ունի: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը: Ի դեպ,  այս տարիների ընթացքում  տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։ Աստղիկ Ավագյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am