Թուրքիայում խոզի գրիպի տարածման վտանգը մեծ է
Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում աճում է խոզի գրիպի (H1N1 վիրուս) տարածման վտանգը,քանի որ վերջին 2 օրերին 3 տասնյակից ավելի մարդ է հոսպիտալացվել այդ վիրուսով: Թերթի տվյալներվով՝ 35 հոսպիտալացվածներից 5-ը մահացել են: Իսկ 2016 թվկանից մինչ այսօր Թուրքիայում խոզի գրիպից մահացել է 13 մարդ: Մահացածները հիմնականում 60 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիներ են եղել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2015 թվականին խոզի գրիպից մահացել է 181 մարդ:
