Աննա Հակոբյան-Փաշինյանի հակառուսական դեմարշը՝ «ուկրաինացի երեխաներին օգնելու» կեղծավոր շղարշով

Հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները զբաղված էին Ռուսաստանի հետ հարաբերությունները խորապես փչացնելով, Աննա Հակոբյանը մեկնեց Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կնոջ նախաձեռնած «Առաջին տիկնանց ու ամուսինների 3-րդ գագաթնաժողովին»: Բացի այդ «բարձրաշխարհիկ» միջոցառմանը մասնակցելուց, Աննա Հակոբյանը նաև «հումանիտար օգնություն» էր տարել Ուկրաինա: Դա լրահոսերում արձանագրվեց «Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա» վերնագրերով: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ խոսքը ուկրաինացի երեխաներին, դպրոցականներին որպես օգնություն տարած 1050 գաջեթների մասին է:

Չնայած Աննա Հակոբյանի ուկրաինական գործուղումը մատուցվում է «պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին օգնելու» շղարշով, դա ամենաիսկական դեմարշ է, և բոլորին էլ հասկանալի է, որ ուղիղ գծով հակառուսական քայլ է՝ հայ-ռուսական հարաբերությունները խորապես փչացնելու հստակ նպատակով:

Երբ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը «հումանիտար օգնություն» է տանում Ուկրաինա, հանրությունը, հիմնականում սոցցանցերում, կտրուկ ու բացասական արձագանքեց, հիշեցնելով, որ նախ՝ Ուկրաինան ու այդ երկրի ներկայիս ղեկավարությունը շնորհավորել են Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ 2020թ. ագրեսիայի ու դրա հետևանքների առիթով, բացի այդ՝ հենց Ուկրաինան էր Ադրբեջանին այսպես ասած՝ «սպիտակ ֆոսֆոր» պարունակող ռազմամթերք մատակարարել, որը կիրառվել է Արցախի հայության դեմ:

Նման կտրուկ արձագանքներից հետո քրոջը պաշտպանելու նետվեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (տնով-տեղով, ամբողջ ցեղով՝ իշխանություն են), ու թե՝ «...բայց Ուկրաինան չի այդ զենքով հարվածել մեր երեխաներին, Ադրբեջանն է հարվածել... Եթե դեմ եք, որ ՀՀ-ն օգնություն ուղարկի մի երկրի երեխաների, որոնք զրկանքների մեջ են, և այդ երկիրը մեզ թշնամի երկիր չէ, ձեր դիրքորոշումն է: Այո, բեռները տարել է տիկին Հակոբյանը, քանի որ միջոցառման էր մասնակցում»:

Դե, իհարկե, Հրաչյա ու Աննա Հակոբյանների համար Ուկրաինան Հայաստանին «թշնամի երկիր չէ», պարզապես սրտանց շնորհավորում է Ադրբեջանին՝ հազարավոր հայերի սպանելու համար: Իսկ Հրաչյա ու Աննա Հակոբյանները ցնծում են դրանից, քանի որ նրանք խորապես ատում են հայերիս: Սրանց համար ուկրաինացի երեխաները շատ ավելի կարևոր են, քան Արցախում սովահարության մատնված հայ երեխաները:

Աննա Հակոբյանը, ի դեպ, կարող է «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ իր սիրելի Մեհրիբան Ալիևայի մոտ տանել՝ պատերազմից տուժած խեղճ ադրբեջանցի երեխաներին բաժանելու համար: Ի վերջո, հո այդ երեխաները չե՞ն հայերի վրա կրակել:

Բայց, եթե Աննա Հակոբյանը այդքան «երեխայասեր» է, ինչո՞ւ «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ ուկրաինական զինուժի գործողություններից տուժած ռուս երեխաներին չի տանում: Թե՞ մյուս երեխաները երեխա չեն և օգնության կարիք չունեն:

Իրականում դա ընդամենը կեղտոտ ու վտանգավոր խաղ է՝ ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը թշնամի են Ռուսաստանին, և Հայաստանի վրա սպասվող ադրբեջանաթուրքական լայնածավալ ռազմական ագրեսիայի նախօրեին խնդիր ունեն հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանը, այն աստիճան փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ վերջինս ընդհանրապես ոչ մի կերպ չխանգարի թուրքերին՝ ծվատել և ոչնչացնել Հայաստանը, մորթել հայ երեխաներին, ծնողներով հանդերձ:

Ստեփան Հասրաթյան

zham.am

դիտվել է 780 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am