Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար մենք` Ծռերս ծռեցինք. Պավել Մանուկյան

Պավել Մանուկյանի նամակը բանտից Սիրելի ընթերցող, հայ պատանի և երիտասարդ, հայ զինվոր և հայ սպա, այս նամակը ես գրում եմ ձեզ համար: Ի պատասխան տխրահռչակ Նարեկ Բիչախչյանի` ինձ և Սասնա Ծռերիս ուղղված հորջորջին: Չչարաշահելու համար ձեր համբերությունը կգրեմ հնարավորինս կարճ և այդ հանցագործների կատարած բյուրավոր հանցանքներից կբերեմ միայն մեկը: Ն. Բ. իսկ ի՞նչ կասեք այն երեք օդաչուների մասին, որոնք զոհվեցին 2014թ. զորավարժությունների ժամանակ: Ո՞ւր է հիմա, ո՞ւր այդ զորավարժություն իրականացնողը, որը պետությանս և հայրենիքիս պատճառեց սարսափելի մեծ վնասներ, իսկ մեր պետականությունը երերաց: Հազարավոր հայ զինվորներ և սպաներ, որոնք զինված էին մինչև ատամները (իհարկե 80-ականների զենքերով) տառապալից հայացքով հետևում էին, թե ինչպես են հոտում իրենց հերոս օդաչու ընկերների մարմինները և որոնք պատրաստ էին պատառ-պատառ անել մեր թշնամուն, վերջ դնել արդեն տասնամյակներ շարունակվող այս սողացող պատերազմին` ազատագրելով ողջ Քուր-Արաքսյան հովիտը: Հետո նրանցից մի մասը «պարգևատրվեց» գերագույն գլխավոր չարիքի՝ Ս.Ս.-ի կողմից: Այդ պարգևատրվածներց շատերի խիղճը վառվում է դեռ այդ պարգևատրությունից: Պարգևատրություն, որը կոչվում է «Հիմա ո՞վ կասի թե Աղդամը իմ հայրենիքն է»: Իսկ նույն պարգևի մյուս երեսին տեսնում ենք Բ26-ի դիմաց, կամ Սերժ աղդամեցու ապարանքի դիմացից զոհված քաջերի կանանց, երեխաներին և Սուրբ Սրբոց քաջածին մայրերին ինչպես են փողոցով մեկ քարշ տալիս ոստիկան ենիչերիները: Սերժիկ Աղդամեցի եմ ասում նրա համար, որովհետև այդ «զորավարժությամբ» նա ապացուցեց իր իսկ ասածը` Աղդամը ադրբեջանինն է և ինքը նույնպես: Միայն ադրբեջանին նվիրված թուրքը կարող էր այդպես վարվել հայ ժողովրդի հետ, իսկ քեզ պես հաջողակ ենիչերիին, ինչը հուշում է նաև ազգանունդ անգամ, պիտի ասեմ, որ ես իմ ժողովրդի տառապանքի և հաղթության երգն եմ երգել և նրա ցասումի պարն եմ պարել Արցախյան պատերազմի ամենաօրհասական և հաղթության օրերին, պարել եմ լեռների գագաթին, ժայռերի կատարին, անդունդների եզրին, գնդակների տարափի տակ, արկերի և ռումբերի վառոդաբույր պայթյուն շաչյունների ներքո: Այնպես որ երգել ու պարելու եմ նաև այս կռվին` ենիչերիների դեմ ուղղված կռվին: Հուսամ որ տեսակդ քիչ է: Ասեմ որ այդպիսի մի «պարգևատրության» մենք ականատես կլինենք սեպտեմբերին` «անկախության», իմ կարծիքով գաղութացման տոնին: Իհարկե ներառված կլինեն սփյուռքի մեր ունևոր, բայց իրավազուրկ հայրենակիցները: Եվ բոլոր նրանք ովքեր պատրաստվում են այդ «պարգևատրությանը», այդ պղծագործ սգո շտեմարանի, գարշակոկորդ վշտի աղբրի, հայ ժողովրդի ցեղասպան մեծ քիրվա ՍՍ-ի ձեռքից, թող հիշեն, որ այդ պարգևները պետք է գալու միայն սեփական խիղճը այրելու համար: Թող հիշեն սուլթան Համիդի պարգևները Հովհաննես Այվազովսկուն: Սև Ծովն անգամ չեր բավում մեծ վարպետի այրվող խիղճը մարելու համար: Սփյուռքահայ բարեկամ, մեկ անգամ գոնե ականջալու եղիր բանտերից հնչող քո հավատարիմ զինվորների խնդրանք-պահանջին: Բավական է դեմ ըլալով ձեր խղճին կողմ քվեարկեք այս ոճրագործի գոյատևման գործին, դառնալով մասնակիցը և հանցակիցը սեփական ժողովրդի սպանությանը: Մանավանդ որ այս անգամ «պարգևը» մեծ է «Ո՞վ կասի թե Հայաստանը իմ հայրենիքն է»: Աշխարհիս ամենամեծ պարգևը սեփական ժողովրդիս խինդն ու ծիծաղն է, որը ետ բերելու համար բոլոր պարգևներից հրաժարվեցինք, հենց դրա համար էլ մենք` Ծռերս ծռեցինք: Հենց դա ետ բերելու համար էլ ամեն բան դրեցինք հայրենիքի զոհասեղանին: Հիմա ես քեզ ինչ ասեմ Ն. Բիչախչյան, որ քեզ եզնելու մկրտության ժամանակ հիշում ես հոգևորականիդ տված միայն մեկ պատվիրանը` «քեզ համար հայրենիքը սահմանափակվում է քո խոհանոցի առատ սեղանով»` այն է ախոռը: Երկրորդը քեզ հիշեցնեմ բառացի: Զգուշացիր և հեռու մնա ցլերից: Նրանցն է վերուստ տրված խոյանալու և խոյահարելու իրավունքը, նրանցն է ցասումի և բերկրանքի, պայքար կռվի և հաղթանակի իրավունքը, նրանցն է այգը, ինչպես և նրանցն է արարչագեղ արևածագը: Նրանք նույնիսկ խավարի մեջ անթերի գիտեն իրենց տարածքը` սառնորակ աղբյուրների, զեփյուռաշատ կատարների, վտանգավոր կածանների, սաղարթախիտ հսկա ծառերի տեղը, որի տակ հպարտությամբ նստել շուրջ բոլորը նայել գիտեն: Հպարտությունը նրանցն է: Քո ներկայությունն անգամ նրանց համար անտանելի է: Սա թող լինի քո տիրոջ` Սերժ Սարգսյանին դաս, որը ոչնչով չի զիջում քեզ, որ մյուս անգամ քեզ պես մուրազով շահած պահած, բտած-մտած, «առողջ», փարթամ, պարարտ եզանը չհանի մեյդան լղար, վիրավոր, կատաղած ցուլ գոմեշի հետ: Հակառակ պարագայում նա էլ քեզ պես շատ արագ փախչելու է մեյդանից` մի քանի տեղից խորը խոցված, հազիվ պոչը իրար տալով` կենդանության նշույլ ցույց տալու համար: Այնպես որ եղիր հեզ անբան եզ և որոճա քեզ բաժին հանած փթած դարմանը, քանի որ փթած դարմանն էլ առողջ եզանը վնաս չէ: Չէ որ մոտենում է նաև քո առավոտը և դու մի երջանիկ զույգի ոտքերի տակ կծառայես հեզաբարո` որպես առատ մսացու: Իսկ ես պայքարում ինչպե՞ս և որտե՞ղ կընկնեմ, չգիտեմ, միևնուն է իմ մարմինը սերունդների ոտքերի տակ ծառայելու է որպես կամուրջ հաղթանակի: Իմ մարմինը, որը ամբողջությամբ բաղկացած է ամեհի պոզերից, հաստ ոսկորներից, լղար, բայց ջլոտ մկաններից, դառնալու է վեհության ու հպարտության, առաքինության, անսահման բարության և արդար ցասումի, սիրո և այդ սիրո համար պայքարի խորհրդանիշ: Իմն են լինելու կենացները, իմն է լինելու կարմրափրփուր գինին, իմն են լինելու հոգեցունց երգերը` խոյելու, խոյանալու և խոյահարելու մասին, քանզի ինձ համար ապրելու իմաստը ապրեցնելու և արարելու մեջ է: Հիմա էլ այս բանտից որոտընդոստ ձայնով գոռում եմ ցլին վայել. -Պայքարի մեջ որտեղ էլ որ կընկնեմ, մարմինս թող կամուրջ դառնա ոտքերիդ տակ դեպի հաղթանակ, իմ հայ ժողովուրդ: Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am