Վանդալիզմ Տավուշի մարզում. Տավուշի մարզում այրել են մեծ թվով գյուղացիների ապրուստի միջոց ՝ խաղողի այգիները

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղուր-Ղոբին» կոչվող տարածքում գտնվող Այգեհովիտ գյուղի բնակիչներին պատականող խաղողի այգիները ինքնությունը չպարզված անձի կամ անձանց կողմից դիտավորությամբ հրկիզման եղանակով վնասելու և ոչնչացնելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակիչներ՝ Արթուր Եսայանին պատճառվել է 19 հազար, Ժաննա Ծատուրյանին՝ 195 հազար, Ալբերտ Գևորգյանին՝ 101 հազար, Լևոն Դալլաքյանին՝ 78 հազար, Հրաչիկ Շահնազարյանին՝ 39 հազար, Սարգիս Եսայանին՝ 78 հազար, Սերգեյ Դալլաքյանին՝ 273 հազար, Արամ Գևորգյանին՝ 187 հազար, Արամ Գուլանյանին՝ 109 հազար, Հովհաննես Շահնազարյանին՝ 54 հազար, Արմեն Ղավալյանին՝ 78 հազար, Աշոտ Դալլաքյանին՝ 39 հազար, Արկադիա Ղավալյանին՝ 39 հազար, Յուրիկ Շահնազարյանին՝ 187 հազար, Արմեն Դալլաքյանին՝ 54 հազար, Գառնիկ Պողոսյանին՝ 280 հազար, Սամվել Թամրազյանին՝ 19 հազար դրամի վնաս: Ընդհանուր առմամբ՝ գյուղացիները կրել են 2 մլն դրամից ավելի նյութական վնաս: Տավուշի մարզի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ գործողություններ՝ վանդալիզմ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am