Հոշոտված կնոջ ինքնությունը դեռ պարզ չէ. վանաձորցիները անհանգստացած են

2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ: Դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր քաղաքի Երկաթուղային կայարանի կենտրոնական գլխամասի 13-րդ սլաքային փոխադրիչից 8 մետր հեռավորության վրա` ակոսի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դիակ։ Արտաքին զննությամբ պարզվել է, որ դիակի գլխի, դեմքի, որովայնի, կոնքի և աջ ոտքի հատվածները վնասված են: Նկատելի է, որ կնոջը կենդանիներն են հոշոտել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն։ Հայելի.am-ը  ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ` դիակի ինքնությունը, մահվան եւ վնասվածքների պատճառը պարզելու համար: «Բոլորիս մոտ վախ ու անհանգստություն է առաջացել: Ես փոքր երեխաներ ունեմ: Վախենում եմ արդեն մենակ դուրս թողնեմ: Տղաս՝ Արամը,  6 տարեկան է ու երբեմն խանութ է գնում: Պատկերացնում եք՝ հոգիս ամբողջությամբ կասկած  է դարձել : Եթե գիշատիչ կենդանիները մոտենում են քաղաքին՝ զգուշավոր լինելու պահը կարևոր է դառնում: Պերմյակովի արածից հետո դուռն էինք պարտադիր փակում, հիմա էլ էս փորձանքը»,-մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի բնակչուհի Ռիտա Գաբրիելյանը: Հոշոտված կնոջ ինքնությունը ճշտվում է: Չի բացառվում, որ գտնված դիակը ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող 1963թ. ծնված Տատյանա Ի-ինն է, սակայն դիակի ճանաչում հարազատների կողմից դեռեւս չի իրականացվել: Աստղիկ Ավագյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am