Փաշինյանն այդ սարսափելի փաստաթուղթը չի՛ կարող ստորագրել, որովհետև․․․ Վարդան Օսկանյան (video)

Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և սրա դիմաց միայն ստանալու է արդեն որպես Ադրբեջանի բնակիչ հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։ Սա անիրականանալի է։ Այս մասին այսօր քննարկման ժամանակ տեսակապով ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Փաշինյանը որևէ բարոյական, իրավական, քաղաքական իրավունք չունի սա անելու։ Միակ վեճը, որն այսօր հայերի և Ադրբեջանի միջև կարող է լինել միայն արցախցիների ինքնորոշման իրավունքի շուրջ է։ Վեճն այն է լինելու՝ արդյոք Արցախի ժողովուրդը ունի ներքին, թե արտաքին ինքնորոշման իրավունք։ Ադրեբանը կպնդի ներքինը, Հայաստանը՝ արտաքինը»,-ասաց նա։

Օսկանյանի խոսքով՝ Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է արել, որոնք պետք է շատ արագ ուղղի, եթե պատերազմ չենք ուզում։

«Պետք է հետ գանք այն ճանաչումից, թե Արցախը Ադրբեջանի մաս է, որովհետև այդ ճանաչումը ինքնորոշման իրավունքի շրջանակից դուրս է եկել և դարձել Ադրբեջանի ներքին խնդիր․ սա լավ տեղ չի տանի։ Երկրորդ սխալն այն է, որ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանը Արցախի ինքնորոշման հետ կապ չունի։ Փաշինյանը չի հասկանում, որ կարևոր չէ իր մտածածը, ցանկությունները, այստեղ կարևոր է, թե Ադրբեջանն ինչպես է ընկալում այս բոլորը։ Արցախյան խնդիրը ինքնորոշման խնդիր է, Արցախի ինքնորոշման ակունքներում եղել է Հայաստանը։ Այսպես, Արցախը վերածվում է Ջավախքի, որից հետո շատ արագ կվերածվի Նախիջևանի»,-նշեց Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am