Հայկ Մարությանը նորից «փչացրեց» Տիգրան Ավինյանին (video)

Ես երբեւիցե, իմ ամբողջ կյանքում ոչ մի տեղից եւ ոչ մի բանից չեմ փախել՝ ոչ պատասխանատվությունից, ոչ դժվարություններից, ոչ էլ ինչ-որ արտառոց իրավիճակներից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Հայկ Մարությանը պատերազմից հետո «փախել ա, ինքը գիտի՝ ոնց է փախել»:

«Երբ կուսակցությունից (ՔՊ-ից-խմբ) դուրս եմ եկել, դա արել ենք շատ ներքին կարգով, արտաքին ոչ մի ուժ չի իմացել դրա մասին: Դա իմացել է միայն Սուրեն Պապիկյանը, ես իրեն դա ասել եմ եւ ես ասել եմ՝ երբ ձեզ հարմար կլինի, որ ոչ ձեզ վտանգ լինի, ոչ էլ մեր պետությանը, որովհետեւ այլ քաղաքական ուժեր կարող էին օգտագործել այդ պահը ի օգուտ իրենց անձնական շահերի եւ ի վնաս մեր պետության: Ես ասել եմ՝ քանի որ մեզ մոտ շատ լրջագույնս սկզբունքային տարաձայնություններ կան, ես ուզում եմ, որ մենք մեր մեջ իմանանք, որ մենք այլեւս նույն ուղիով չենք գնում, բայց դրսի համար դա մնալու է անհայտ, եւ դրսի բոլոր ուժերը դրանց մասին չգիտեին:

Շատ ծիծաղելի եւ ողորմելի են այն պնդումները, որ ես իբր հեռացել եմ դժվար պահին: Ես մինչեւ վերջ արտաքին ուժերի համար եւ բոլորի համար մնացել եմ կուսակցության անդամ: Իմ շրջապատում ոչ ոք չի իմացել, որ ես դուրս եմ եկել կուսակցությունից: Ան գամ կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկը, եթե չեմ սխալվում Վահագն Ալեքսանյանը, 2021-ի ամռանը, երբ ես արդեն ամիսներ առաջ դուրս էի եկել, իրեն հարց են տվել՝ Հայկ Մարությանը դուրս եկե՞լ է կուսակցությունից, պատասխանել է՝ ոչ, դուրս չի եկել: Այսքանով ամեն ինչ ասված է»,-ասաց Հայկ Մարությանը:

դիտվել է 2287 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am