Օտար լեզվի իմացության կապը Հայաստանի տնտեսության ու անկախության հետ. ԻՔՄ

Տարիների ընթացքում ռուսաստանյան պաշտոնյաները Հայաստանին կոչ էին անում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին:Վերջինը Ռուսաստանի Դաշնության պետական դումմայի խոսնակՎյաչեսլավ Վոլոդինն էր, ով բացահայտ կերպով հայտարարեց, որ հայաստանցի վարորդները Ռուսաստանում խնդիրներ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի կարգավիճակ: Իսկ ահա բոլորովին վերջերս Հայաստանի կառավարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասընթացները խորացնելու հայեցակարգ: Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է դա հիմնավոր և ու՞մ է շահավետ: Իրավիճակը Աշխարհում ամենատարածված լեզուն անգլերենն է: Դրան հաջորդում են չինարենը, ապա իսպաներենը և արաբերենը: Ռուսերենը ցուցակում 7-րդն է: Ավելին, նշենք, որ համաշարհային տնտեսության 30 տոկոսը անգլերեն իմացող բնակչությունն է ապահովում, իսկ ռուսալեզու բնակչությունը ապհովում է մոտ 10 անգամ ավելի քիչ ՀՆԱ:Համացանցում կայքերի 51,3 տոկոսը անգլերեն է, 6,7 տոկոսը՝ ռուսերեն: Հայաստանի բնակչության ընդամենը չնչին տոկոսի մայրենի լեզուն է ռուսերենը, ինչի արդյունքում ռուսերենին կարգավիճակ տալու հիմքերը բացակայում են: Անգամ եզդիերենըմայրենի լեզու համարողների թիվը 3 անգամ ավել է, քան ռուսերենինը: Արդ, եթե Հայաստանում պետք է լինի երկրորդ պետական լեզու, ապա ավելի շուտ դա կլինի եզդիերենն է և ոչ ռուսերենը: Արդյունքում,Հայասատանը Եվրասիական տնտեսական միության միակ երկրին է, որտեղ ռուսերենը չունի պետական որևէ կարգավիճակ: Հայաստանյան դպրոցներում ռուսերենը ավելի խորացված է ուսումնասիրվում, քան անգլերենը: Արդյունքում հայաստանցիների 94 տոկոսը տիրապետում է տարրական ռուսերենի և ընդամենը 40 տոկոսը՝ տարրական անգլերենի: Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասընթացները խորացնելու հայեցակարգը, բնականաբար, էլ ավելի կխորացնի ռուսերենի՝ որպես երկրորդ լեզու իմացության մակարդակը: Ձեռնտու չի Հայաստանին Գաղտնիք չէ, որ բնակչության կողմից այս կամ այն լեզվի իմացությունը որոշիչ դեր է խաղում տնտեսության և աշխատաշուկայի զարգացման ուղղության հարցում: Դա առավել շոշափելի է աշխատանքային միգրացիայի հարցում, երբ մարդիկ արտագնա աշխատանքների են մեկնում այն երկրներ, որտեղ կարող են աշխատել իրենց իմացած լեզուներով: Ինչը շատ ցայտուն երևում է Հայաստանի պարագայում (և օրինակով): Հայաստանցիները առավելապես արտագնա աշխատանքի են գնում Ռուսատան և Ոիկրաինա, բայց շատ քիչ է աշխատանքային միգրացիան դեպի Լեհաստան, որտեղ անհամեմատ ավելի լավ պայմաններ են աշխատանքի համար (բարձր աշխատավարձ, աշխատանքային իրավունքներ և այլն), այնինչ Լեհաստանը բավականին միջոցներ է ձեռք առնում Հայաստանից աշխատողների հրավիրելու համար (պետական քաղաքականության մակարդակով): Եվ այս երևույթի պատճառը բացառապես այն է, որ Լեհաստանում գրեթե  չեն տիրապետում ռուսերենին, իսկ Հայաստանի աշխատանքային միգրանտները գրեթե չեն տիրապետում անգլերենին: Նույն պնդումը կիրառելի է նաև դեպի Պարսից ծոցի երկրներ Հայաստանից աշխատանքային միգրանտների սակավության մասով: Այլ կերպ ասած, Հայաստանից աշխատանքային միգրանտները ստիպված գնում են Ռուսաստան, ուր գերակշռապես աշխատում են առանց իրավունքների և ոչ բարձր աշխատավարձերով, քանի որ ավելի լավ աշխատաշուկաների լեզուներին չեն տիրապետում: Անգլերենի, արաբերենի և մի շարք այլ լեզուներին տիրապետելու դեպքում հայաստանցի աշխատանքային միգրանտները կկարողանային զգալիորեն ավելի լավ արտագնա աշխատանք գտնել, ունենալ պաշտպանված աշխատանքային իրավունքներ և ավելի լավ աշխատավարձ: Սակայն հայաստանցիների ընդամենը 16 տոկոսն է անգլերեն խոսում գոնե միջին մակարդակի: Այդ 16 տոկոսը գերակշռապես Հայաստանում էլ է ապահովված լավ աշխատանքով: Ավելին, հարկ է նկատել, որ Հայաստանում անգլերենի իմացության զարգացումը կհեշտացնի անգլերենի տարածմամբ երկրների հետ տնտեսական կապերի զարգացումը: Իսկ դրանք տասնյակ ավելի մեծ շուկաներ են, քան ռուսախոսներինը:  Եվ անգամ այս պահմաններում Հայաստանից արտահանման ընդամնեը 30 տոկոսն է գնում դեպի այնպիսի երկրներ, ուր ռուսերենը գերակշռում է անգլերենին: Ձեռնտու է Ռուսաստանին Այս իրավիճակը ձեռնատու է Ռուսաստանին միանգամից երկու պատճառով: Նախ, քանի դեռ Հայաստանի բնակչության հիմնական մասը բացի ռուսերենից այլ օտար լեզվի չի տիրապետում, Ռուսաստանը լինելու է մեր հիմնական աշխատանքային միգրացիայի ուղղությունը: Եվ ինչպես ցանկացած այլ մեծ տնտեսություն, Ռուսաստանը ևս ունի աշխատանքային միգրանտներ ընդունելու կարիք: Իսկ հայաստանցի աշխատանքային միգրանտները ունեն բազմաթիվ առավելություններ այլ երկրներից ժամանածների համեմատ (կրթվածություն, ահաբեկչական վտանգի բացակայություն և այլն): Սակայն Ռուսաստանը ոչ միայն տնտեսական շահով է առաջնորդվում: Քանի դեռ Ռուսաստանում աշխատում են հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, որոնք պարբերաբար գումար են ուղարկում հայրենիք, պաշտոնական Երևանը չի կարող վարել Մոսկվայից ամբողջությամբ անկախ քաղաքականություն:  Հայաստանում միշտ կվախենանք, որ Կրեմլի համար անցանկալի քայլերի դեպքում Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային միգրանտների համար կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծվել (ինչը նաև կհարվածի Հայաստանի տնտեսությանը): Աշխատանքային միգրացիայի ռուսաստանյան ուղղության մոնոպոլիան ապահովում է Ռուսաստանից Հայաստանի կախվածության որոշակի աստիճան: Այլ կերպ ասած, եթե Հայաստանի բնակչությունը սկսի ռուսերենի չափ տիրապետել անգլերենի կամ թեկուզ արաբերենի, ապա մեր աշխատանքային միգարնտները կգնան դեպի այլ աշխատաշուկաներ, ինչը որոշակի վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը և էապես կնվազեցնի Ռուսաստանից Հայաստանի կախվածության աստիճանը: Ավելին, եթե Հայաստանում նվազի ռուսերենի իմացությունը, ապա այստեղ կնվազի նաև ռուսական քարոզչության ազդեցությունը, ինչը հասկանալի պատճառներովևս ձեռնատու չէ Կրեմլին: Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am