Ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ՝ ՀՀԿ-Սփյուռք. Փաշինյանը պարզաբանել է հրավիրատոմսի ոդիսականը

«Հայաստան-Սփյուռք համաժողովին մեր չմասնակցության հարցը ոմանք փորձում են վերածել մեկ հրավիրատոմսի ոդիսականի։ Մինչդեռ թեման շատ ավելի լուրջ է, ու քանի որ պարզվում է, որ մանրամասնելու անհրաժեշտություն կա, ուրեմն մանրամասնենք»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «ԵԼՔ» խմբացության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «1. Իրադարձությունը կոչվում է Հայաստան-Սփյուռք համաժողով։ ԵԼՔ դաշինքը Հայաստանի երրորդ քաղաքական ուժն է, խորհրդարանական ուժ ու չնայած սրան՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին որեւէ կերպ ներգրավված չի եղել, այդ աշխատանքների մասին տեղեկացված չի եղել, օրակարգի եւ այլ հարցերի վերաբերյալ առաջարկներ անելու ձեւաչափերում աշխատելու հրավեր չի ունեցել։ 2. ԵԼՔ-ի որեւէ ներկայացուցչի չի առաջարկվել համաժողովում հանդես գալ զեկուցմամբ եւ ներկայացնել դաշինքի տեսակետները Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ։ 3. Համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել դաշինքի երեք քաղաքական ուժերից ոչ մեկը, համաժողովի մեկնարկին նախորդած աշխատանքային վերջին օրվա վերջում հրավեր ստացել է միայն ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավարը, հրավեր չի ստացել ԱԺ ԵԼՔ խմբակցության որեւէ այլ պատգամավոր, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության որեւէ ներկայացուցիչ։ 4. ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել․ արդյունքում ԱԺ-ից համաժողովին հրավիրված անձանց 80 տոկոսը եղել են ՀՀԿ անդամներ, կառավարությունից համաժողովին հրավիրվածների 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ, կուսակցական մասով հրավիրված անձանց 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ, ՏԻՄ մարմիններից հրավիրվածների 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ։ Այսպիսով՝ միջոցառումը, որ անվանում են Հայաստան-Սփյուռք համաժողով, ավելի ճիշտ կլիներ անվանել ՀՀԿ-Սփյուռք համաժողով։ Ինչպես արտաքին քաղաքական եւ ներքաղաքական բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ ԵԼՔ դաշինքը ունի իր ասելիքը եւ չի կարող նմանօրինակ որեւէ միջոցառման մասնակցել մասովկա-դիտորդի դերում։ Ի դեպ, համաժողովի բացումից եւ ֆեյսբուքյան իմ էջի գրառումից հետո ինձ է զանգահարել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ասել, որ Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին եւ ինձ հրավիրում է համաժողովին։ Նույն օրը երեկոյան, պայմանավորվածության համաձայն, sms հաղորդագրության միջոցով ես նախարարից հետաքրքրվել եմ, թե համաժողովում իր ասելիքը ասելու ի՞նչ ձեւաչափ է առաջարկվում ԵԼՔ դաշինքին․ մինչեւ օրս պատասխան չեմ ստացել»։ Հ․Գ․ Ինձ ուղարկված հրավիրատոմսում գրված է․ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Ուշադրություն դարձրեք՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Աժ-ում իրականացված փոքրիկ քննությունը պարզեց, որ հրավիրատոմսը մեր խմբակցության դռնից ներս չէր կարող ավելի շուտ մուտք գործած լինել, քան սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսը։ Այսինքն՝ ուզենայի էլ՝ չէի կարող մինչեւ սեպտեմբերի 15-ը հաստատել իմ մասնակցությունը, որովհետեւ սրա համար նախատեսված վերջին ժամկետը լրացել էր իմ հրավիրատոմս ստանալուց առնվազն 16 ժամ առաջ։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am