ՆԱՏՕ-ն միացել է փախստականների հոսքի զսպման գործողություններին
Interfax-ը փոխանցում է,որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է,որ կազմակերպությունը համաձայնեցրել է դաշինքի կողմից փախստականների հիմնախնդրին և միգրացիոն ճգնաժամին Եվրամիության հակազդմանն օժանդակելու պայմանները: «Մենք կմասնակցենք Էգեյան ծովում ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի ուղու փակման միջազգային ջանքերին: Որովհետև այդ ճգնաժամը վերաբերում է մեզ բոլորիս: Եվ մենք բոլորս պետք է գտնենք լուծումներ:Պաշտպանության նախարարների որոշումից հետո 48 ժամում ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային խումբը ժամանել է Էգեյան ծով: Այն իրականացնում է հետախուզություն, ստուգում և հսկողություն: Դաշինքի նավերը տեղեկատվություն կտրամադրեն Հունաստանի և Թուրքիայի առափնյա պահպանության ուժերին և ազգային այլ մարմինների»,- ասված է փետրվարի 25-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ն նաև ուղիղ կապեր Է հաստատում Եվրամիության Fronrex սահմանապահ գործակալության հետ։
