«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թիմային աշխատանքից խոսող Հայկ Մարությանի (որը լքեց Նիկոլ Փաշինյանի թիմը) ներկայիս թիմից մինչեւ ընտրություններ, կարծես թե, թիմ չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրար հետ քաղաքական որեւէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է սեւերի եւ սպիտակների բաժանման գործընթացը: Մարությանը անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները եւ առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավին տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմի թեկնածուներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս կռվախնձորն է եղել պատճառը, որ քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսվեց:
Դեռ չձեւավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ: Հիմա ասեկոսեներից անցնենք փաստերի. ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան եւ Հակոբյան Ժիրայրը: Ինչու՝ հրապարակավ չեն ասում»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը