Մորգան Ֆրիմանը կոչ է արել պայքարել Ռուսաստանի դեմ
Ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանը տեսաուղերձով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատմել 2016 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության մասին: Այս մասին հայտնում է «RT»-ն: «Ռուսաստանի դեմ հետաքննության կոմիտե» անվանումով տեսանյութը նկարահանվել է Ռոբ Ռայների և «The Atlantic»-ի ավագ խմբագիր Դևիդ Ֆրումի նախաձեռնությամբ: «Պետք է, որպեսզի մեր նախագահը ուղիղ դիմի մեզ և բացահայտի ճշմարտությունը: Պետք է, որպեսզի նա Օվալաձև սենյակի աթոռին նստի և ասի. «Թանկագին ամերիկացիներ, վերջին ընտրությունների ժամանակ մենք ռուսական կառավարությայն կողմից հարձակման ենք ենթարկվել: Ես կոնգրեսին և մեր հատուկ ծառայություններին կոչ եմ արել անել հնարավորը մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար»,- ասել է Ֆրիմենը՝ առաջարկելով պայքարել Ռուսաստանի դեմ:
