Մամեդյարովը Նյու Յորքում ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Հայաստանի հետ
Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը, հաղորդում է APA գործակալությունը։ Հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝«Հայաստանի ագրեսիան դադարեցնելու» և բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ դադարեցնելու համար: «Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան 50 երկրների արտգործնախարարներից:
