Փաշինյանի արցախյան դրածո-կամակատարը հեռանում է, ով պետք է լինի հաջորդը

Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականը քիչ է ասել, թե կանխատեսելի կամ սպասված էր: Այդ հրաժարականը հասունացած էր վաղուց, առնվազն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, և այս՝ գրեթե 3 տարին, որ նա «ձգեց» Արցախի նախագահի պաշտոնում, ցավոք, անտեղի կորսված ժամանակ կարելի է համարել: Դա էլ համարենք վերջին վատությունը, որ Արայիկ Հարությունյանը կարողացավ անել Արցախի ու մեր հայրենակիցների հանդեպ:

Հետաքրքիր է, որ հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո ծայր առան խոսակցություններ, թե ո՞վ է ճնշումներ գործադրել նրա վրա, գուցե ինչ-որ ուժեր ու շրջանակներ են ճնշել, գուցե առհասարակ հանրային ճնշումներ են ազդել և այլն: Արայիկ Հարությունյանի վրա, նկատենք, վաղուց պետք է արդեն ճնշած լիներ խայտառակ ու կործանարար պարտությունը, դեպի որը նա տարավ Արցախը, հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արայիկ Հարությունյանին վաղուց պիտի ճնշած լիներ այդ պատերազմի ահավոր հետևանքների համար անձնական ու քաղաքական պատասխանատվության ահռելի բեռը: Նրա վրա վաղուց պիտի ճնշած լինեին հետպատերազմական տարիներին իր անպտուղ կառավարման ծանրագույն հետևանքները:

Բայց ո՛չ, Արայիկ Հարությունյանը 2020-ի աղետից հետո էլ շարունակեց կառչած մնալ Արցախի նախագահի աթոռից:

Այսպես երկար կարելի է թվարկել, բայց Արայիկ Հարությունյանի վրա եթե որևէ հանգամանք ճնշում գործադրել է՝ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում ընդունելու առումով, ապա թերևս այն բացահայտ իրողությունը, որ ինքն այլևս սպառված (և վաղուց սպառված) է Արցախի նախագահի պաշտոնում:

Պաշտոն, որը նա ստանձնել էր 2020-ի մայիսին՝ դրանից առաջ ավելի քան 10 տարի լինելով Արցախի առանցքային ղեկավարներից մեկը՝ վարչապետը: Եվ վարչապետության շրջանում էլ, պետք է հիշեցնել, Արայիկ Հարությունյանն առանձնապես չի փայլել (մեղմ ասած):

Նա ուղղակի ժամանակին «ճարպկություն» դրսևորեց, արագորեն անցավ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թավշյա» հեղափոխության կողմը, իսկ նախորդ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դարձավ կամ իրեն դարձրեցին Արցախի նախագահ: Այդ պաշտոնում նա կարողացավ միայն մեկ «ձեռքբերում» ունենալ՝ դրսևորվեց որպես Նիկոլ Փաշինյանի բացարձակ կամակատար, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի դրածո:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի նախագահական երդմնակալությունը տեղի ունեցավ «դժբախտ-դժգույն» Շուշիում: Եվ այդ արարողության ժամանակ ունեցած ելույթում էլ Նիկոլ Փաշինյանը 2020-ի մայիսի 21-ին հայտարարեց մասնավորապես հետևյալը. «...ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը»:

Այո՛, այո՛, սա ասել է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով հիմա առիթ-անառիթ հայտարարում է, թե Արցախն ադրբեջանական է: Ավելին, հիմա նույնիսկ իր երազած «գնդակահարության պատի տակ» Նիկոլ Փաշինյանը ոչ Արցախ բառը կարտաբերի, ոչ էլ, առավել ևս՝ «Արցախի ինքնորոշման իրավունք» կապակցությունը:

Ու հիմա նրա դրածոն, որին առանձին դեպքերում մամուլում նաև հիշատակում էին որպես «Արցախի Նիկոլ»՝ Արայիկ Հարությունյանը, իրողությունների ու նաև իր մեղքով ստեղծված ծանրագույն իրավիճակի պայմաններում, հայտարարում է, որ ցանկանում է թողնել զբաղեցրած պաշտոնը:

Ուզում ենք հավատալ, որ Արցախի քաղաքական վերնախավը, Արցախի մեր հայրենակիցներն ու պետական, քաղաքական մտածողությամբ օժտված գործիչները կունենան բավարար հեռատեսություն ու սառնասրտություն, որպեսզի թշնամական պաշարման ու ՀՀ ղեկավարության կողմից Արցախի ուրացման պայմաններում կայացնեն արդարացված ու Արցախի հայկական լինելության նպատակին ծառայող որոշումներ, թույլ չեն տա Արցախում իշխանության վակուում, և կկարողանան համախմբել տոկուն արցախցիներին՝ հանուն ազատ ու ինքնիշխան գոյության իրավունքի:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ամեն պարագայում, կարևոր իրադարձություն է: Ու շատ հնարավոր է, որ այդ հրաժարականը «դոմինոյի» էֆեկտ ունենա՝ արձագանքվելով արդեն Երևանում: Նիկոլ Փաշինյանի դրածո-կամակատարը հեռանում է, հաջորդը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը՝ իր վնասատու, երկրաքանդ, մահաբեր ու կործանարար քպ-ա-խմբով հանդերձ:

Մինչև չձերբազատվենք թշնամական շահերն ու օրակարգերն սպասարկող այդ խմբոնից, չենք կարողանալու ելնել այն արնաշաղախ մղձավանջից, որի մեջ նրանք նետել են մեր մերկիրը, մեր ժողովրդին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 783 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am