«Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան».Հրանուշ Հակոբյան

«Սփյուռքի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունն այն է, որ հայկական համայնքներում շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, և դրանով ուծացման գործընթացն արագանում է:Հայաստանից դուրս ապրող, մենք ասում ենք՝ 7 միլիոն հայ, բայց դրան պետք է գումարել ևս 2 միլիոն իսլամացած հայեր, որոնք այսօր փոփոխվող աշխարհում չեն վախենում խոսել իրենց ինքնության մասին»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստում  հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այսօր 118 երկրում ունենք հայկական համայնքներ, որոնք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ:Հայկական սփյուռքում՝ երկրներում և քաղաքներում, ունենք 829 համայնք և 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ, վանքեր, հազարից ավելի մեկօրյա և ամենօրյա դպրոցներ, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն»,ասաց նա: «Հայկական համայնքները տեղաշարժվում են Միջին Արևելքից և փոքրանում են:Կա սերտ գործակցության բացակայություն Հայաստանից մեկնած և հին դասական սփյուռքի մեջ, ինքնակազմակերպման խնդիրներ կան որոշ տարածքներում, 70-80 տոկոսը չեն մասնակցում հայկական կյանքին, այսինքն՝  արտագաղթ կա համայնքներից, չկա տարբերակված աշխատանք հաջողակ և խոցելի խմբերի հետ, խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը շեշտակի պակասում է, փակվում են հայկական դպրոցները, նվազում է աշակերտների թիվը:Հայկական սփյուռքը հռչակվել է՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ:Եվ ամրագրել ենք այն Սահմանադրությամբ, և այստեղ գլխավոր խնդիրը հայապահպանության հարցն է, երկրորդը հայրենադարձությունն է, և երրորդը՝ լեզվի և հայկական պատմամշակութային արժեքների պահպանումը և երիտասարդությունների կրթությունը»,հավելեց նախարարը:   «  «Արի տուն» ծրագիրը  հայապահպանության կարևորագույն ձևն է:Որքան էլ դուք դրսում, հեռվում երիտասարդին, երեխային պարտադրեք խոսել հայերեն, իմանալ հայրենիքի մասին, միևնույն է՝ վերացական պատկերացումները չեն կարող հոգեկան այնպիսի տվայտանք առաջացնել, ինչպես, երբ երեխան գալիս է, ոտք է դնում հայկական հողին, տեսնում է իր աչքերով Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խոնարհվում է Ցեղասպանության հուշարձանին, այլևս այս երեխան հայ է մեծանում:Սիրիահայերը հաստատվել են Հայաստանում, և նշեց, որ նրանցից շատ բան ունենք սովորելու: Սիրիահայերը համեստ, գործունյա մարդիկ են և 4-5 տարվա ընթացքում այնպիսի բիզնեսներ են անում, որ հայաստանցիները տարիներ շարունակ չեն կարողանում: «Եթե՝ գաղթ, ապա՝ Հայաստան»,- ասաց նա:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am