«Իրավունքի կողմ». Նաիրա Նահապետյանը սպառնացել է․ «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը 2017 թվականի հուլիսի 3-ին ժամը 18 -30-ի սահմաններում Երևան քաղաքի ավագանու անդամ՝ Հայաստանի Հանրապետական խմբակցությունից Նաիրա Նահապետյանը ապօրինաբար մուտք գործելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (ԻՀԿ), ներկայանալով, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր։ Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ -ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթերը և Ն․ Նահապետյանը վերջինիս սպառնացել է․ «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»։ Ն․ Նահապետյանը գրասենյակ մուտք գործելիս և փաստաթղթեր պահանջելիս պատշաճ կերպով չի ներկայացել, չի ներկայացրել իր գործողությունների իրավական լինելը հաստատող որևէ փաստաթուղթ, «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու համար չի ներկայացրել որևէ փաստաթուղթ կամ որոշում։ Մինչ Ն․ Նահապետյանը Լիլիթ Մարտիրոսյանին սպառնում և պահանջում էր փաստաթղթեր, վերջինիս ամուսինը՝ Արա Աղաբաբյանը վեճի մեջ է մտնում ՀԿ-ի շահառուների հետ և ծեծի ենթարկում ՀԿ-ի շահառուներից մեկին, որի արդյունքում կոտրվում է շահառուի ձախ ձեռքի հինգերորդ մատը։ Միջադեպից հետո Լիլիթ Մարտիրոսյանը ահազանգում է ոստիկանություն։ Ահազանգի հիման վրա ներկայանում են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները։ Արաբկիրի բաժնում իրականացվում է հետաքննություն և նախապատրաստվում են նյութեր, որը հանձնվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2017 թվականի հուլիսի 19-ին հարուցվում է թիվ 14857617 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով այն է, դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Հարուցված քրեական գործի շրջանակներում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության շահառուն ճանաչվել է տուժող։ Ն․ Նահապետյանի կողմից գրասենյակ ապօրինի մուտք գործելու, փաստաթղթեր պահանջելու փաստի վերաբերյալ գոյություն ունի տեսաձայնագրություն, որը տեսաձայնագրել են գրասենյակի տեսանկարահանող սարքերը։ Տեսանկարահանող սարքերի կողմից տեսաձայնագրվել են նաև քրեական գործի հետ կապված այլ փաստեր։ Նշված տեսաձայնագրությունները հանձնվել են իրավապահ մարմիններին, որոնք ուսումնասիրվել են քրեական գործը վարող քննիչի, տուժողի և վերջինիս ներկայացուցչի, ընթերականների մասնակցությամբ։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am