Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին Մոսկվայի հետաքրքիր «հրավերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու հացահատիկի գործարքն ու Ուկրաինայի հակամարտությունը։

Երեկ մեկնարկեց Թուրքիայի արտգործնախարարի երկօրյա այցը Մոսկվա:
Մոսկվայում համոզված են՝ Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։ Այս մասին այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանը այլ ուղղություններով ևս, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք շահագրգռված են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում», - Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ասաց Լավրովը։

Նախարարների ասուլիսին նախորդեցին նախ ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Ֆիդանի և Լավրովի դռնփակ բանակցությունները։ Ընդլայնված ֆորմատում բանակցությունների ժամանակ արդեն պարզ էր՝ Ֆիդանի մոսկովյան այցի գլխավոր նպատակը Ռեջեպ Թայիփ Էրդողանի առաջիկա ռուսաստանյան ուղևորության օրակարգի հստակեցումն է։ Թուրքական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Սոչի կժամանի արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին
«Հաշվի առնելով, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են իրենց հերթական հանդիպմանը, կարծում եմ՝ մենք այսօր կարող ենք մանրամասնորեն ուսումնասիրել այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջնորդների կողմից։ Բացի երկկողմ թեմաներից, մեր օրակարգն ու պրակտիկ համագործակցությունը շատ հագեցած են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Այդ ամենը պարբերական փոխադարձ հստակեցումների կարիք ունի, այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար կլինի և թույլ կտա մեզ մեր առաջնորդների դատին որակյալ խորհուրդներ ներկայացնել», - Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մեկնարկին նշեց Լավրովը։

Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում ավելի հստակ էր՝ նշելով, թե հատկապես որ խնդիրներն են լինելու մոսկովյան, ըստ ամենայնի, նաև Սոչիում կայանալիք նախագահների քննարկման հիմնական թեմաներից մեկը։

«Այսօրվա մեր օրակարգը շատ հագեցած է։ Այսօր մենք անդրադառնալու ենք երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին։ Բնական է, որ այսօրվա մեր հանդիպումը և այն հարցերը, որ մենք քննարկելու ենք միաժամանակ նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստումն են հանդիսանալու։ Ինչ վերաբերում է քննարկման առարկա հարցերի ցանկին, ապա դրանց թվում են հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը» և պատերազմը [Ուկրաինայում]։ Օրակարգում են նաև Սիրիան ու Հարավային Կովկասը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Սա Հաքան Ֆիդանի առաջին այցն էր Մոսկվա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ ավելի քան տասը տարի Ֆիդանը զբաղեցնում էր Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի տնօրենի պաշտոնը։ Թերևս հենց այդ պաշտոնում Ֆիդանի գործունեությունը նկատի ունենալով էր, որ Սերգեյ Լավրովն այսօր պնդեց՝ Մոսկվայում վստահ են, որ նորանշանակ թուրք նախարարը չի ցանկանա փոխել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների բնույթը։

«Հաշվի առնելով այն պաշտոնները, որ Դուք զբաղեցրել եք նախկինում, պարոն նախարար, մենք վստահ ենք, որ մեր հարաբերություններում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շարունակականությունը կպահպանվի, առավել ևս, որ դա բխում է մեր նախագահների սկզբունքային պայմանավորվածություններից», - ասել է Լավրովը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ևս հարկ համարեց հիշեցնել՝ թեև այս պաշտոնում սա իր առաջին այցն է Մոսկվա, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն իր համար այնքան էլ անծանոթ վայր չէ։ «Նախկինում ես հաճախ էի այցելում Մոսկվա, սակայն սա իմ առաջին այցն է Ռուսաստան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պարոն նախարարի հետ մենք շատ երկար տարիներ է, ինչ ծանոթ ենք», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանի այցը կշարունակվի նաև վաղը։ Այսօր Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ի դեպ, Ֆիդանը Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է, թե Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, նշելով, որ «հաղթողներ չեն կարող լինել»։

Երեք օրից կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Մոսկվան ու Անկարան նախանշել են ռուս-թուրքական բանակցությունների օրակարգը, և Հարավային Կովկասում այդ օրակարգի կետերից է:

Մոսկվան մեկ անգամ ևս Թուրքիային մեր տարածաշրջանում ամրապնդվելու ուղղությամբ քայլ արեց` հստակ նշելով, որ կողմ են դրան և ըստ ռուսական կողմի` Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7410 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am