Հրապարակ օրաթերթը գրում է․ Չնայած Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, թե բացառում է ընտրություններից հետո ՔՊ-ի եւ նախկինների հետ համագործակցությունը, սակայն դա չի խանգարում, որ իր թիմում ընդգրկի նաեւ նախկինների ազգականների, բարեկամների, իսկ կոնկրետ դեպքում՝ նախկինների ցույցերին «մարդ տանելու» գործին լծված Հայկ Խաչատրյանին:
Վերջինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է, Հայկոյի քաղաքապետության օրոք ղեկավարել է աշխատակազմը, ապա նշանակվել թաղման բյուրոյի ղեկավար, իսկ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի հունվարին, ազատվել է։ Ազատման պատճառն էլ կարծես եղել է այն, որ պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժման հանրահավաքներին մարդ է տարել, եւ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի իր թիմակիցներին վստահեցրել է, որ դրա վերաբերյալ ինքն ապացույցներ ունի։ Նախօրեին՝ Նուբարաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, Խաչատրյանն ուղեկցում էր Մարությանին։
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը