Պետությունը «նվեր» է մատուցել չքավոր խավին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր Հայաստան սոցիալական պետությունը նվեր է մատուցել երկրի չքավոր խավին։ Որպեսզի մարդիկ քիչ ծխեն ու չփչացնեն իրենց օրգանիզմը, ժամանակից շուտ չմահանան ու ավելի երկար ճաշակեն չքավոր կյանքի հմայքները, որոշել են թանկացնել «Չիբուխը»։ Վերջին 20 օրում աղքատների բարեկամ այս ապրանքանիշը 90 դրամով թանկացավ։ «Չիբուխը» Երևանում վաճառվում էր 160 դրամով, հիմա արդեն 250 դրամ արժե։ Հայկական սիգարետի ֆիլտրով տեսակները թանկացել են 10-30 դրամով, ինչը վկայում է, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են հենց աղքատների առողջության մասին։ Վերջիններս չեն գնահատում պետության հոգածությունը և վերջին բառերն են ասում իշխանավորների հասցեին։ «Ամենաանճար մարդիկ էին «Չիբուխ» ծխում, սրիկաները մտան ամենավատ ապրողի գրպանը։ Հիմա աղբամանների մոտ բիչոկ հավաքողները կշատանան։ Մարդիկ կան՝ ոչ թե հացով, այլ սիգարետով են ապրում։ Ոմանք ներվային սթրեսի մեջ կընկնեն»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Ի դեպ, «Չիբուխի» թանկացումը համբերությունից հանել է նաեւ կալանավայրերի բնակիչներին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում ազատազրկվածների մեծ մասն ամենաչքավոր խավից է, և «Չիբուխը» փրկություն էր նրանց համար։ Նրանք սիգարետի գնի հարցը բարձրացնում են կալանավայր այցելող պատգամավորների առաջ։ «Գրեք, որ թանկացել է, էսօր սաղ աշխարհից հայությունն այստեղ է եկել, թող իմանան, թե ովքեր են սրանք»։ Հիշեցնենք, որ առանց ֆիլտրի «Չիբուխի» գնորդները կտրուկ ավելացան 90-ական թվականներին՝ բնակչության զանգվածային աղքատացման հետեւանքով։ Այն ժամանակ «Չիբուխն» արժեր 25 դրամ։ Անկախության տարիներին դրա գինը 10 անգամ աճել է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am