Փաշինյանը չի՛ վերարտադրվելու․ Անդրանիկ Թեւանյան (video)

«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել համատեղ որոշման արդյունքները և տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ. «Մայր Հայաստան» դաշինքի անդամները նույնպես ԿԸՀ-ի մոտ էին։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. « «Հայաքվեն» շատ կարևոր է որպես քաղաքացիական նախաձեռնություն և այդ գործընթացը պետք է ի վերջո քաղաքական հանգուցալուծում ստանա, և մենք կարողանանք ապահովել ե՛ւ ստորագրած մեր քաղաքացիների իրավունքները, ե՛ւ քաղաքական գործընթացների հետագա տրամաբանության մեջ զարգացում տանք այս ամենին․ այստեղ արդեն հասարակական-քաղաքական լայն համախմբում է պետք, որպեսզի կարողանանք արդյունք ապահովել։

Լրագրողների մտահոգությանը, թե փորձում են Երևանում գրանցել մարզաբնակներին՝ օգտագործելով վարչական ռեսուրսը, Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «Մայր Հայաստանի» թիմերն աշխատում են նաև այդ ահազանգերի ուղղությամբ։

«Այդպիսի ահազանգ մենք էլ ունենք, բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են․ որեւէ պարագայում այս իշխանությունը վերարտադրվելու շանս չի ունենալու, որովհետեւ բոլոր ուսումնասիրությունները, մեր ուղղակի շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ այս իշխանությունը մերժված է, իրենք չունեն որևէ վստահություն, ուղղակի դա պետք է քաղաքական հանգուցալուծման տեսք ստանա և մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն անպայման ասելու են»:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդից լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք երևանցիները գիտակցո՞ւմ են, որ քաղաքային իշխանության փոփոխությամբ համապետական իշխանափոխություն հնարավոր է։

«Մեր գխավոր խնդիրը քարոզչության միջոցով այդ ամենը տեղ հասցնելն է եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ստանդարտ իրավիճակ չէ Հայաստանում»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am