Փախուստի դիմած մեքսիկացի հայտնի նարկոբարոնին տեղափոխել են խիստ ռեժիմի բանտ
Մեքսիկացի 57-ամյա նարկոբարոն Խոակին Գուսմանին տեղափոխել են խիստ ռեժիմի «Ալտիպլանո» բանտ, որտեղից նա հուլիսին փախուստի էր դիմել: Մոտ կես տարի ազատության մեջ գտնվող «Կարճլիկ» մականունով նարկոբարոնին ձերբակալելուց հետո տեղափոխել են Մեքսիկայի օդանավակայան, ցուցադրել լրագրողներին ու ռազմական ուղղաթիռով ուղարկել երկրի կենտրոնական մասում գտնվող բանտը: Գուսմանը ձերբակալվել էր հատուկ օպերացիայի ժամանակ, որն անցկացվել էր Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայրենի Սինալո նահանգի Լոս-Մոչիս քաղաքում: Գուսմանն աշխարհի ամենահետախուզվող նարկոբարոններից էր: Նրա «Սինալոա» կարտելը ԱՄՆ-ում զբաղվում է կոկաինի, հերոինի ու մետամֆետամինի մաքսանենգ առևտրով: Աղբյուրը <a href="http://168.am/2016/01/09/581707.html">© 168.am</a></br>
