«Փաստ» օրաթերթը գրում է. «Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պարբերաբար հանդիպում են վերջինիս պատկանող «Ռոզմարի» սրճարանում, անգամ համացանցում տարածվել էին լուսանկարներ և տեսանյութեր այդ հանդիպումներից:
Դրանք առավել հաճախակի էին այն ժամանակահատվածում, երբ ԲԴԽ-ն քննում էր երկու աղմկահարույց կարգապահական վարույթ, որոնց արդյունքում հուլիսի 3-ին դադարեցվեցին դատավորներ Դավիթ Հարությունյանի, Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: Վարույթներից մեկում բարձրացվել էր նաև այդ հանդիպումների անօրինականության հարցը, սակայն ԲԴԽ-ն դատավորի վարքագծի կանոնը խախտած Կարեն Անդրեասյանին այդպես էլ վարույթից չէր հեռացրել:
Մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան այդ թեմային, իսկ իրավաբանական համայնքի ներկայացուցիչներն այդ հանդիպումը որակեցին որպես խայտառակություն: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, նշված դատավորների լիազորությունների դադարեցումից 10 օր անց list.am կայքում տեղադրվել է հայտարարություն, որ «Ռոզմարի» սրճարանը հանվել է վաճառքի: Ստացվում է՝ Գրիգոր Մինասյանը գլխացավից ազատվելու համար որոշել է կտրե՞լ գլուխը»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը