«Դու ինչ գործ ունես այստեղ, վեր կաց գնա». Դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջերս կոնֆլիկտ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի միջև։ Բանն այն է, որ Փոլադյանը Շենգավիթի դատարանում աշխատակազմի ղեկավար է նշանակել իր մարդուն, իսկ Դավիթ Բալայանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել այլ անձի։ Եվ, ահա, Փոլադյանի կադրին տեսնելով դատարանում՝ դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել, թե դու ի՞նչ գործ ունես այստեղ, սա քո սենյակը չէ, վեր կաց գնա և այլն։ Սակայն Փոլադյանին հաջողվել է իր մարդուն պահել այդտեղ, այդ ընթացքում նրանք մի քանի անգամ կոնֆլիկտ են ունեցել, անգամ, ասում են՝ Դավիթ Բալայանը դռան կողպեքն է փոխել, որ չկարողանա ներս մտնել։ Այս միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել, այդ օրերին դատարան մտնող-դուրս եկողներն ականատես են եղել այս վեճերին։ Հանուն արդարության պետք է ասել, որ դատարանի աշխատակազմը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է, որտեղ նշանակումներ անում է դեպարտամենտի ղեկավարը։ Մեզ հասած տեղեկությունները փորձեցինք ճշտել դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանից։ Նա նշեց, որ Արմինե Ալիխանյանը 2017թ․ հունիսին նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Տավուշի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Խաչատրյանը նշեց, որ դատարանի աշխատակազմը բնականոն աշխատում է, և որեւէ կոնֆլիկտ դեպարտամենտի ղեկավարի եւ դատարանի նախագահի միջեւ չի եղել»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am