«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։
Չնայած պաշտոնապես պատճառը եղանակային պայմաններն են, սակայն մեր աղբյուրները նշում են, որ անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում։
Հիշեցնենք, որ վարչապետի պատվիրակությունը Սյունիք մեկնեց ուղղաթիռով, իսկ հաջորդ օրն ադրբեջանցիները կրակեցին օդանավակայանի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այցից հետո գրեթե ամեն օր օդանավակայանին հարակից համայնքներում կրակոցներ են լսվում։
Ի դեպ, նախատեսվում էր, որ օգոստոսի 28-ի չվերթով Կապանից Երեւան պիտի վերադառնար Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը, սակայն, որոշ տեղեկություններով, նա առավոտյան շուտ Երեւան է ճանապարհվել ավտոմեքենայով»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը