«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների համար ծանր ու աշխատանքային առումով դաժան օրեր են սպասվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ նոր նստաշրջանն արդեն սեպտեմբերի 12-ից մեկնարկում է, միևնույն ժամանակ, մինչև սեպտեմբերի 15-ը շարունակվելու է ավագանու ընտրությունների քարոզարշավը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, այդ ընթացքում իշխանական պատգամավորների մեծմասնությունը աշխատելու է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Մինչև երեկո՝ 18.00 խորհրդարանում են լինելու, նիստերին են մասնակցելու, իսկ նիստերից հետո շտապելու են միանալ իրենց թիմակիցներին՝ քարոզարշավի: Քարոզարշավից հետո էլ՝ երեկոյան ուշ ժամի, ՔՊ-ականները հավաքվելու են իրենց նախընտրական շտաբում՝ քննարկելու հաջորդ օրվա ծրագրերը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում իրենց համար առաջնայինը լինելու է քարոզարշավը, ուստի նախատեսում են ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերն արագ-արագ սպառել, որպեսզի կենտրոնանան քարոզարշավի վրա: Կարելի է ասել, ՔՊ-ականների համար այս ընթացքում առաջնահերթությունները փոխվել են, անգամ ԱԺ նիստերն ու օրինագծերը էլ առաջնային չեն: Կյանքի ու մահու հարց է Երեւանի ավագանու ընտրություններն ու մայրաքաղաքում իշխանություն վերցնելը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը