Տապալված «բարեփոխումների» ծանր հետևանքները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունների կողմից վերջին շրջանում լայն տարածում ստացած ու տիրաժավորվող առանցքային թեմաներից մեկը բանակում տեղի ունեցող «բարեփոխումներն» են, ինչի հետ կապված ակտիվ «փիարվում» են ու հնարավոր առիթի դեպքում այս թեմայով դիֆերամբներ հնչեցնում։

Սակայն որքան էլ օրվա իշխանության ներկայացուցիչները փորձում են գովաբանել այդ «բարեփոխումները», շարունակում են բարձիթողի պահվածքի ու ամենաթողության հետևանքով մարդկային զոհեր ու ինքնասպանություններ տեղի ունենալ։

Ավելին, դրանք վերջին շրջանում ստացել են ավելի ինտենսիվ բնույթ. չկա շաբաթ, երբ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր չարձանագրվեն։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ոչ մարտական պայմաններում մահվան հերթական դեպքերն են գրանցվել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Մասնավորաբար, ըստ պաշտոնական վարկածի, դեռևս չպարզված հանգամանքներում զինվորներից մեկը սպանել էր ծառայակցին, ապա ինքնասպան եղել։

Զարմանալի զուգադիպությամբ, օրեր առաջ Անդրանիկ Քոչարյանը և մի շարք այլ իշխանականներ, որոնք հանդիսանում են ոչ միայն «բանակային բարեփոխումների» կնքահայրերը, այլև թիվ մեկ գովաբանողները, այցելել էին հենց այդ հատված և հպարտ լուսանկարներ հրապարակել։ Ի դեպ, այս սպանությունից մեկ օր առաջ մահվան ևս մի դեպք էր արձանագրվել, երբ զինվորը հոսանքահարվել էր զորամասում։

Ասել է թե, ինչպես ռազմական փորձագետներն են նշում, օրվա իշխանության մահաբերությունը նկատելի է ուղղակիորեն. արհեստական «պերեդոզին» զուգահեռ փուչ իմիտացիաներ են ստեղծում և մարդկանց աչքին «թոզ փչելով»՝ արհեստական օրակարգեր ձևավորում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video) «Թոշակառունե՛ր, զգուշացնում եմ՝ Նիկոլը 10 հազար տալու է, 30 հազար տանի»․ Ռուզան Ստեփանյան (video) ՀՐԱՏԱՊ կարգով պետք է բարձրացվի հայերի վերադարձն Ադրբեջան, թե չէ Ալիևը գիտե՞ք՝ ինչ կանի մոտ օրերս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am