«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաեւ Ազգային ժողովի շենքը: Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական բյուջեից 13.5 միլիոն դրամ է հատկացվել։ Սրանից զատ՝ նաեւ ամրացվում են ԱԺ դարպասները, այդ նպատակով էլ հատկացվել է 2 մլն 820 հազար դրամ։
Այս գումարի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել մեկ դարպաս։ Հավանաբար, սպասվող բողոքի ակցիաներին ընդառաջ, ԱԺ իշխանությունները որոշել են լրացուցիչ ամրացումներ անել եւ հատկապես ձգել դարպասները, որ ցուցարարները չհայտնվեն խորհրդարանի շենքում։
Հիշեցնենք, որ անցած տարի էլ նույն ժամանակահատվածում լրացուցիչ ճաղեր ու փշալարեր ավելացրին։ Եվ, առհասարակ, գրեթե ամեն ամառ ԱԺ-ն վերանորոգվում է․ բյուջեում հավաքված գումարները ծախսելու-լվանալու լավագույն ձեւը, հիշեցնենք, նորոգումներն են»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը