«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանը, որ երեւանցիներին առաջարկում է շարունակել կիսատ թողած աշխատանքը, իր պաշտոնավարման ժամանակ աշխատանքի պատասխանատվությամբ չի փայլել: «Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել, որ նա ամենաշատ արձակուրդ վերցրած քաղաքապետերից է եղել: Եւ հիմա երեւան են գալիս տարբեր տեղեկություններ, թե ինչպես է նրա գործողությունների հետեւանքով տուժել մայրաքաղաք Երեւանը:
Տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ նոր աղբավայրի կառուցման մրցույթի գնահատումը ձախողել է Հայկ Մարությանը, քանի որ ոչ մի մասնակից Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չի ցանկացել, իսկ իր սրտի ուզած մասնակցին էլ ինքը՝ Մարությանը, չի կարողացել անցկացնել։ Ավելին՝ հանձնարարել է իր խորհրդական Արթուր Սարգսյանին չգնահատել մրցույթի մասնակիցների հայտերը, մինչեւ ժամկետները անցնեն, եւ մրցույթը ձախողվի։
Իսկ ո՞վ էր Արթուր Սարգսյանը, որ կատարել է Մարությանի տարակուսելի հանձնարարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան քաղաքապետարանում աշխատանքի է բերել քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, ում ընկերուհին Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերուհին է, ինչպես նաեւ Իվա Մարությանի հիմնադրամի տնօրենը։ Ինչո՞ւ է ձախողվել նոր աղբավայրի կառուցման մրցույթը:
«Ժողովուրդ» օրաթերթը դարձյալ փորձեց Հայկ Մարությանից մեկնաբանություն ստանալ, սակայն չհաջողվեց: Նա ինչպես քաղաքապետարանում էր անհասանելի լրագրողների համար, այնպես էլ հիմա է»:
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը