Գառնու ձորում ծեծկռտուքի հետևանքով մահացած 47-ամյա տղամարդու մահվան փաստով 3 հոգու մեղադրանք է առաջադրվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով արդեն մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 3-ին Գառնու ձորում Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում: Նշված հոդվածով մեղադրվում են Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ, եղբայրներ, 24-ամյա Վարազդատ Կասեմյանը, 30-ամյա Գալուստ Կասեմյանը և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Հրանտ Ռստակյանը: Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ քննչական խումբը ճշտում է՝ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցած մնացած անձանց ինքնությունը, քանի որ Ա. Մեհրաբյանի և նրա ըկերների հետ ոչ միայն նշված 3 անձինք են եղել, այլ մի քանի հոգի ևս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկի եզրակացությունն արդեն պատրաստ է, սակայն այս պահին Ա. Մեհրաբյանի մահվան հանգամանքները գաղտնի են պահվում, ինչը ավելի է սրում իրավիճակը, քանի որ մահացածին ճանաչող թե հարևանները, թե ընկերները իրենց անհանգստությունն են հայտնում որ նրա նկատմամբ բռնություն կատարողները ազատ թրև են գալիս Երևանում: Մահացածն էլ թե՛ հարևանների նկատմամբ, թե՛ շրջապատում երբևէ բացասական երևույթներ չի ցուցաբերել, նրան անգամ թաղամասում համարում էին «Հաշտարար»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշված քրգործը հարուցվել էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով։ Հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալներ քննչական բաժին էին տեղափոխվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Ռստակյանը, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ՝ 24-ամյա Վարազդատ Կասեմյանը և 30-ամյա Գալուստ Կասեմյանը։ Վերջիններս կասկածվում էին մահացած Ա. Մեհրաբյանին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանին, 47-ամյա Օհան Եփրեմյանին, 43-ամյա Արմեն Իսրայելյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Մահացածն իր ընկերների հետ այդ օրը իրեն պատկանող Mercedes մակնիշի 63 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Գառնու ձորում՝ «Գրիգորի աղբյուր»-ի մոտ, հանգստանալիս էին եղել, երբ վերադառնալիս ճանապարհին ազդանշաններ տալու և միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն էր սկսվել կասկածյալների և նրանց հետ գտնվող 15-ից ավելի անձանց միջև։ Կասկածյալներից Հ. Ռստակյանը եղել էր Mitsubishi մակնիշի 35 ՍT 551 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրանք եղել էին Газель մակնիշի ավտոմեքենայով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել ուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքով, սակայն կան կասկածներ, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը թե շրջապատում, թե ընկերների մոտ ճանաչված էր որպես ընտանիքին նվիրված, խաթրաշահ անձնավորություն, ում անգամ հարևաններն անվանում էին հաշտարար։ Կասկածյալներ Հ. Ռստակյանի, Վ. Կասեմյանի և Գ. Կասեմյանի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու պահանջով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am