Պորոշենկո. ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց Ուկրաինային 500 մլն դոլար և մահաբեր զենք հատկացնելուն
Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է «Интерфакс»-ը:
«ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին, որը նախատեսում է 500 միլիոն դոլարի հատկացում անվտանգության ոլորտում և պաշտպանական ոլորտներում Ուկրաինայի աջակցելու համար», - գրել է նա Facebook-ում:
