Ունենք Նիկոլի Փաշինյանին հեռացնելու գլխավոր հնարավորություններից մեկը․ Անդրանիկ Թևանյան (video)

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Էրեբունի վարչական շրջանում են։ Բարձրախոսով դիմելով էրեբունցիներին դաշինքի առաջնորդն ասաց.

«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, որը միայն Երևանի ընտրություն չէ, համապետական նշանակության ընտրություն է և դուք հնարավորութուն ունեք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովել՝ իշխանափոխություն իրականացնելով. «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է ընտրություններին՝ ամբողջական իշխանափոխության ծրագրով. կոչ ենք անում մերժել գործող ապօրինի իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ձեզ՝ խոստանալով խաղաղություն և անվտանգություն, իսկ այսօր նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և հարցականի տակ դնում ՀՀ գոյությունը»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

«Հարգելի էրեբունցիներ, ձեր քվեով կարող եք բեկում մտցնել մեր երկրի կյանքում, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել և ձեր քվեով որոշել մեր երկրի ճակատագիրը»,-ասաց Թևանյանը:

Անդրանիկ Թևանյանը նաև կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 2-ն, ժամը 18:00-ին, Արցախի անկախության օրվան նվիրված՝ Ազատության հրապարակում նախատեսվող հանրահավաքին:

«Արցախը մեր հայրենիքի անվտանգության դարպասն է և այդ դարպասի պաշտպանությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, դա միայն Արցախի հարց չէ նաև Հայաստանի անվտանգության հարցն է»:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն մեկ անգամ ևս ընդգծեց, որ իրենց նպատակը Հայաստանի ու Արցախի օրհասական խնդիրներից կեղծ օրակարգերով շեղումներ թույլ չտալն է, նաև՝ ավագանու ընտրությունն իշխանափոխության վերածելը։

Նշենք, որ երեկոյան 18։30–ին Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23 հասցեից կմեկնարկի երթը։

Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am