«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարեւոր նախագծերի քննարկմամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ավարտվեց պատգամավորների մեկամսյա արձակուրդը, եւ հաջորդ շաբաթվանից աշխատանքները կսկսվեն մշտական հանձնաժողովներում, իսկ սեպտեմբերի 12-ին կտրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը։
Այսպիսով, օգոստոսի 29-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների թողարկման մասին նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մայիսի վերջերին, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ՔՊ-ում որոշ տեխնիկական բացթողումներ էին նկատել եւ երկու ամսով հետաձգեցին օրենքի ընդունումը։ Թեպետ անվտանգային լարված իրավիճակում այս նախագիծն օրակարգ բերելը բուռն քննադատությունների արժանացավ, եւ իրականում այդ պատճառով որոշեցին դադար վերցնել, բայց հիմա կրկին վերադարձնում են օրակարգ։
Հիշեցնենք, որ կառավարության մշակած այս նախագծով առանձնահատուկ համարանիշներ են թողարկվելու, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ, եւ դրա տարբեր կոմբինացիաները։ Չնայած նախագծում նշված չէ, թե դրանք որքան են արժենալու, սակայն եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն արժեն 8 միլիոն դրամ, ենթադրվում է, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցողներն ավելի թանկ կլինեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը