Նախարարության շենքը աճուրդի հանեցին, արդեն մեկ տարի գնորդ չեն գտնում

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր պետք է տեղի ունենար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի աճուրդը: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ աճուրդը դարձյալ չի կայացել նույն պատճառաբանությամբ` գնորդ չկա: Հիշեցնենք` դեռեւս անցած տարի կառավարությունը որոշում կայացրեց նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Հարկ է նշել նաեւ, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը: Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությունը կայացրել էր հիմք ընդունելով «Ռոստելեկոմ» ընկերությունից ստացված առաջարկը։ Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի։ Հնարավոր այլ գնորդներ գոնե այս պահին դեռ չկան, ինչը նշանակում Է, որ «Ռոստելեկոմը» շենքը կգնի աճուրդի մեկնարկային գնով՝ 27 միլիոն դոլարով։ Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը որոշում էր կայացրել օտարել նշված գերատեսչության հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող` 7809.9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող ավելի քան 2520 հա հողամասը: Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը`151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից եռամսյա ժամկետում: Բայց աճուրդը հաղթողը գույքի օգտագործման նպատակի եւ բնույթի փոփոխումները պարտավոր է համաձայնեցնել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ`կառավարության թույլտվությամբ:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am