«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը օրեր առաջ վարել էր ուղևորափոխադրող «Գազել»` խորհրդանշելով, այսպես կոչված, «հուսահատության Գազելների ավարտը»։
Լրատվամիջոցներից մեկը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, պնդել էր, որ Ավինյանն ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին, սակայն «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար պահանջվում է D կարգի վարորդական վկայական։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը քննության առարկա է դարձել իրավապահ համակարգում` «անհատական տվյալների անօրինական արտահոսքի» մասով: Այսինքն, իրավապահները փորձում են հասկանալ, թե ինչպես, ինչ ճանապարհով են այդ տվյալները հայտնվել լրատվամիջոցների ձեռքում, և ով է ոստիկանության համակարգից նման տվյալներ տրամադրում` խախտելով օրենքը:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը