Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանն առողջական խնդիրներ ունի. նրան տեղափոխել են հիվանդանոց

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է: Ըստ այդմ՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Վերջինս մեղադրվում է կաշառք տալու մեջ: Մեր զրույցում նրա պաշտպաններից Մնացական Ղազարյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ելնելով անձի անմեղության կանխավարկածի, պաշտպանական մարտավարության և նախաքննության գաղտնիության սկզբունքից: Հարցին, թե Գալոյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, և ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ, պաշտպանն ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է իրեն մեղսագրվող արարքը իր կողմից կատարելու հանգամանքը: Պաշտպան Մնացական Ղազարյանի խոսքով՝ իր պաշտպանյալ Գայանե Գալոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, կալանավորման որոշման հրապարակումից հետո, նրան դատարանից անհապաղ տեղափոխել են բժշկական կենտրոն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ըստ նրա՝ փաստաբանը մի շարք ծանր խրոնիկական հիվանդություններով է տառապում: Մնացական Ղազարյանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Գայանե Գալոյանին կալանավորելու դատարանի որոշումը: Հարցին, թե ի՞նչ ապացույցներ կան իր պաշտպանյալի դեմ, պաշտպանն ասաց, որ նախաքննական գաղտնիք է: Մյուս հարցին, թե քրեական գործի շրջանակներում այլ կալանավորված անձինք կա՞ն, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am