«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար քննարկումներից ու խժդժոցներից հետո ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի տեղակալներն են ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել իշխող ուժի ներսում:
Մի կողմից՝ Տիգրան Ավինյանն էր փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն էր ուզում իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում: Ավինյանը նպատակ ուներ տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երեւանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:
Ստացվում է՝ տեւական պայքարից հետո վերջիվերջո Արմեն Փամբուխչյանը հասավ իր նպատակին»:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը