Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. լուսանկարներ

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած Mersedec-Benz-ի ուղևոր, մոսկվաբնակ, 24-ամյա Ալինա Մինասյանը: Մեր տեղեկություններով` Ալինան Մոսկվայում հայտնի վարսահարդար էր: Նշենք, որ «Մերսեդեսի» ուղևորները Մոսկվայից ուղևորվում էին Հայաստան: Վթարի հետևանքով նույն օրը զոհվել էին Ալինայի եղբայրը ՝ Mersedec-Benz-ի ուղևոր, 7-ամյա Մաքսիմ Մինասյանը, և նրանց մայրը՝ 43-ամյա Լուսինե Մինասյանը: Վթարից հետո Ալինա Մինասյանը ծանր վիճակով տեղափոխվել էր Մցխեթայի բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ալինայի հարազատներն ու ընկերները սոցցանցերում, հատկապես` «Ինստագրամ»-ում դրամահավաք էին սկսել՝ նրան Մոսկվա տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար: Իսկ հոկտեմբերի 1-ին Մոսկվայում բարեգործական համերգ էր նախատեսված, որի ընթացքում պետք է երգեր Ռուսաստանում ճանաչված, հայկական արմատներ ունեցող երգիչ Արթուր Բեսթը: Համերգից ստացված հասույթը պետք է ուղղվեր Ալինայի բուժմանը: Ցավոք, վրացի բժիշկներին չհաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը: Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել էր ՀՀ 3 քաղաքացի:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am