Ոստիկանները սպանել են մարդակեր մարդասպանին
Արտակարգ դեպք է գրանցվել ՀԱՀ-ում . ոստիկանները սպանել են 23-ամյա տղամարդուն, որը գլխատել էր կնոջն ու կերել նրա մարմինը։ Աֆիլա Մապեկուլան ուտում էր 35-ամյա Թեմիզա Մասումպայի մարմինն այն պահին երբ ժամանել են ոստիկանները։ Independent-ի փոխանցմամբ, կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճից հետո տղամարդը կտրել էր կնոջ կոկորդը։ Սպանության մասին ոստիկանությանը հայտնել էր հանցագործի մայրը։ Աֆիլան չէր արձագանքել ոստիկանների կոչերին, որոնք հորդորում էին դադարեցնել զոհի մարմինն ուտելն ու հանձնվել։ Մի պահ նա դանակը ձեռքին շարժվել է դեպի ոստիկանները, այդ ժամանակ էլ հենց նրանք կրակ են բացել։ Աֆիլան վիրավորվել է ձեռքից, ոտքից ու փորից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այդ վիճակում հանցագործը փորձել է հարձակվել բուժքրոջ վրա։ Նա մահացել է երեք օր անց։ Վայրագ սպանության ու մարդակերության պատճառը թմրադեղերն էին:
