Ինչպես կանխել արցախյան դարավոր պետականության անկումը

Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է Արցախի պետականությանը: Տվյալ ճգնաժամը կրկնակի վտանգավոր է օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի` գրեթե ինն ամիսներ ձգվող շրջափակման պայմաններում: Ճգնաժամը հանգուցալուծելու, այդպիսով արցախյան դարավոր պետականության անկումը կանխելու նպատակով երկրի վարչակազմի կողմից պետք է առանց հապաղելու ձեռնարկվեն սթափ, առանց զգացմունքներին տուրք տալու, հավասարակշռված քայլեր: Ճգնաժամի հաղթահարման գործում մեծ անելիք առաջին հերթին ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
2023թ. փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»:
Մեջբերված հատվածում Արայիկ Հարությունյանը, ըստ էության, խոսել է իր մասին, որպես մի բարձրաստիճան պաշտոնատար անձի, ով շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից:
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ¬խա¬նության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան¬գության երաշխավորն է:»:
2020թ. մայիսի 21-ին Շուշիում Արայիկ Հարությունյանը ձեռքը դրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա և որպես հանրապետության ընտրված նախագահ երդվել՝ բարձրաձայնելով Սահմանադրության 91-րդ հոդվածում արձանագրված երդման տեքստը, մասնավորապես. «ապահովել Հան¬րա¬պետու¬թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող¬ջականու¬թյունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապե¬տու¬թյան և ի բարօրու¬թյուն Արցախի ժողովրդի:»:
Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է պահել իր երդումը, արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է հանդիսանալ սահմանադրական վերոնշյալ չորս պահանջների երաշխավորը:
Պատասխանն ավելի քան հստակ է. որպես հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի կարողացել պահել իր երդումը:
Սահմանադրական չորս պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը, որպես հանրապետության նախագահ, կատարելապես ձախողել է: Նա չի կարողացել հանդիսանալ Արցախի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը:
Սահմանադրական պահանջների կատարումը ձախողելով՝ Արայիկ Հարությունյանը շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից: Իսկ, ինչպես իրավացիորեն հայտարարել է հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, «Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»:
Պետք է հուսալ, որ Արցախի Հանրապետության հաջորդ վարչակազմն ի կատար կածի Արայիկ Հարությունյանի այս իրավացի հայտարարությունը:
Քաղաքակիրթ երկրներում սահմանադրական պահանջների կատարումը ձախողած հանրապետության նախագահը դրսևորում է ողջախոհություն և հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Այս իմաստով Արայիկ Հարությունյանին պետք է մաղթել ողջախոհություն: Թող ողջախոհությունը հնարավորինս շուտ այցելի իրեն և նա ժամ առաջ հեռանա զբաղեցրած պաշտոնից:
Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը վնասում է Արցախի Հանրապետության ազգային պետական շահերին: Նա չի կարողացել պատվով կրել հանրապետության նախագահի բարձր պատասխանատվությունը: Պարտված նախագահը պետք է հեռանա, սա չի կարող քննարկման առարկա լինել որևէ պարագայում:
Որպես պարտված նախագահ շարունակելով պաշտոնավարումը՝ Արայիկ Հարությունյանը շատ վատ նախադեպ է ստեղծում Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի համար ընդհանրապես, հանրապետության նախագահի ինստիտուտի համար մասնավորապես:
Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք Արցախի Հանրապետությունը կրել է ահռելի տարածքային կորուստներ, լրջագույնս վտանգվել է Արցախի Հանրապետության անվտանգությունը:
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը նույն օրը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահ՝ պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի ամբողջականությունը:
Ամփոփելով ասվածը՝ կոչ եմ անում Արցախի Հանրապետության խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և Արցախի Հանրապետության քաղաքացիներին անհետաձգելիորեն, հրատապ կարգով սկսել գործընթաց և ձեռնարկել բոլոր միջոցներն Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու նպատակով:
Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության շրջանում չունի այն լեգիտիմությունը, որը թույլ կտար նրան շարունակել հետագա պաշտոնավարումը հանրապետության նախագահի պաշտոնում:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Թուրքիան շուտով կհայտարարի С-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին Նոր հանգամանքներ․ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խայտառակ հետապնդումները շարունակվում են․Փոստանջյան-Աղեկյան (video) Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ Դու հասկանու՞մ ես՝ Տիգրանաշենը Հայաստանի ինչն է․․․ ուղիղ Նիկոլին այդ հարցը տվեք․ Արամ Սարգսյան (video) «Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՊՆ նախկին նախարարը պատմում է՝ ինչպես է Ծառուկյանը օգնել, որ ադրբեջանցիները դուրս գան մեր դիրքերից (video) Փաշինյա՛ն, այ հիմա կլինի պատերազմ․ Հարցում (video) Նիկո՛լ, սպասի՛ր․ էս մի օր պայթելու է․ Արեգնազ Մանուկյանից ի՞նչ ես ուզում․ Արամ Սարգսյան (video) Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները. Hetq.am Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել Հրապարակային ասվում է՝ ես պետք է նստեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) «Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից «Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներին պատասխան տալուդ ժամանակն է գալու»․ Արամ Սարգսյան (video) Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am