«Փաստ» օրաթերթը գրում է. Էրեբունու նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որը պատգամավոր էր դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով, 2021 թվականի հոկտեմբերին մանդատը անակնկալ վայր դրեց։ Մեր ունեցած տեղեկություններով, նա արագորեն անցել է գործող իշխանությունների կողմը։
Արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հիմա ինտենսիվ շինարարական աշխատանքներ ու կառուցապատումներ է իրականացնում «Բիդեք» ընկերությամբ։ Դա նույն ընկերությունն է, որը ժամանակին Թոխմախի կամ Վարդավառի լիճը 99 տարով վարձակալել է, բայց պարտավորությունների չկատարման արդյունքում առկա է բնակիչների լուրջ դժգոհությունը։
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ իշխանափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին Թոխմախի Մհերի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ Հավելենք նաև, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ ապօրինի գույքի գործընթացի հետ կապված որոշ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիա են ստացել։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը