Մուրադ Փափազյանի ներկայությունը Հայաստանում բացասաբար չի անդրադարձել Սիրանուշ Սահակյան (video)

Վարչական դատարանում,դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց Մուրադ Փափազյանին անցանկալի անձանց ցուցակում ներառելու մասին ԱԱԾ որոշումը վիճարկելու հարցով գործի քննությունը։

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Մուրադ Փափազյանի շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը դրական համարեց այն, որ դատարանը, համապատասխան որոշմամբ, հնարավորություն տվեց Մուրադ Փափազյանին տեսակապով միանալ դատական նիստին։ Հարցին, թե՝ այնուամենայնիվ հնարավո՞ր էր ապահովվել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին, փաստաբանն ասաց․

« Հնարավոր է ներկայությունն ապահովել, բայց քանի որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելվել է և նա ոչ ցանկալի անձանց բանկ է մուտքագրվել, այսպես կոչված, անվտանգային նկատառումներից ելնելով , և քանի դեռ այդ որոշումը վիճարկված, բեկանված ու փոփոխված չէ դատարանը հենվում է այդ որոշման վրա, վստահում է այդ ակտին և մինչև դատական ակտի կայացումը զերծ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են անվտանգային սպառնալիքներ պարունակել ․ կարծում եմ օբյեկտիվորեն նման սպառնալիքներ չկան , ավելին, վկայակոչվող հանգամանքները վրա հասնելուց հետո էլ Մուրադ Փափազյանը եղել է ՀՀ –ում և նրա ներկայությունը բացասաբար չի անդրադարձել։

Ավելին, գիտենք, որ միջազգայնորեն հայանպաստ գործունեությամբ է զբաղվում , այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի առնչությամբ , և, վերջիվերջո, գիտենք, որ օրինակ ադրբեջանցիների ֆիզիկական ներկայությունը Հայաստանում ապահովվում է անվտանգային միջոցառումներո , ինչպես օրինակ՝ սպորտային միջոցառուների ժամանակ Հայաստանը հյուրընկալում է այնպիսի երկրների քաղաքացիների, որոնց հետ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավերներ, պարզապես ուժեղացված հսկողության ներքո ներկա են գտնվում, սպորտային խնդիրները լուծում են և վերադառնում են հայրենիք։

Արդարադատության իրավունքը կարևոր երաշխիքներ ունի, այդ թվում ՝ անձամբ ներկա գտնվելը , ուստի մեծ ցանկության պարագայում հնարավոր էր նաև այս միջոցառումների միջոցների կիրառմամբ ժամանակավորապես ապահովել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը։ Իհարե, որոշում կայացնողը դատարանն է, բայց գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, ըստ որի՝ հաշվի առնելով Մուրադ Փափազյանի միջազգային հեղինակությունը, Հայ դատի ու արցախյան հարցերով ակտիվ գործունեությունը միջազգային վարականիշի առումով ի՞նչ իրավիճակում ենք հայտնվելու, Մուրադ Փափազյանի շահերի պաշտպանն ասաց․

«Մենք այս արգելքը կապում ենք անձի գաղափարախոսության և գործունեության հետ, իրականում անձը ՀՀ անվտանգության, շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որն ուղղված է եղել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ՝ հանրային իշխանություն կրող որոշ պաշոնյաների դեմ և այստեղ Հայաստանի շահը նույնացվել է պետական քաղաքական գործիչների մասնավոր շահերի հետ։ Այդ է պատճառը, որ սա մենք վիճարկում ենք, ընդորում, չենք սահմանափակվելու Հայաստանի ազգային դատարաններով։ Իհարկե, ապավինում ենք, այո, որ հնարավոր է արդարացի որոշակի լուծումներ ստանալ ՀՀ-ում, բայց եթե անգամ դրանք չստացվեն, երկարաժամկետ ենք այս գործընթացին վերաբերվում և բարձրաձայնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․ այստեղ է, որ գործը շահելու պարագայում կունենանք մեծ վարկանշային անկում և ես չէի ցանկանա, որ այս հարցով ՀՀ-ի դեմ վճիռներ լինեին , այս գործի փաստական հանգամանքներն ինձ հիշեցնում է «Կոքսն ընդդեմ Թուրքիայի» գործը , որտեղ օտարերկրացի պատմաբանն իր դասավանդման ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետներ էր արտահայտել , որի պատճառով բախվել էր թուրքական քարոզչամեքենայի վարկածների հետ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքն արգելվի Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am